IFC-ն կօգնի Ինեկոբանկին նվազեցնել տոկոսադրույքի ռիսկը՝ դյուրացնելով ֆինանսական միջոցների հասանելիություն

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. IFC-ն կօգնի Ինեկոբանկին նվազեցնել տոկոսադրույքի ռիսկը՝ դյուրացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունը, հաղորդում է IFC-ի մամուլի ծառայությունը։

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) աջակցում է Ինեկոբանկին ներգրավվելու տոկոսադրույքի սվոփ գործարքներում, որոնք կօգնեն ավելի լավ կառավարել տոկոսադրույքային ռիսկերը տեղական բիզնեսների համար ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման գործընթացում։

IFC-ն և Ինեկոբանկը ստորագրել են Սվոփների և ածանցյալ գործիքների միջազգային ասոցիացիայի (ՍԱԳՄԱ) գլխավոր համաձայնագիրը, որը բանկին հնարավորություն կտա հեջավորել ԱՄՆ դոլարի տոկոսադրույքային ռիսկերը՝ չմարված երկարաժամկետ փոխառությունների համար։ ՍԱԳՄԱ-ի գլխավոր համաձայնագիրը ստանդարտ փաստաթուղթ է, որն օգտագործվում է ածանցյալ գործիքներով արտաբորսայական գործարքների հետ կապված հարաբերությունների կարգավորման համար։

«IFC-ի հետ կնքած այս նոր համաձայնագիրը կօգնի մեզ ավելի լավ համապատասխանեցնել մեր ակտիվների և պարտավորությունների դիրքերը, ինչպես նաև հզորացնել ֆինանսական միջոցների արդյունավետ կառավարման մեր կարողությունները», – նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գառնիկ Թադևոսյանը։

Նրա խոսքով, ռիսկի կառավարման այս նոր գործիքի շնորհիվ բանկը կկարողանա երկարաժամկետ փոխառությունների տոկոսադրույքներն ամրագրել նպաստավոր մակարդակի վրա, ինչը, հաստատապես, կօգնի ավելի արժեքավոր պայմաններ առաջարկել հաճախորդներին։

Համաշխարհային տնտեսական ֆորումի «Մրցունակության համաշխարհային զեկույց 2016-2017»-ի (the World Economic Forum’s Global Competitiveness Index 2016-2017) համաձայն՝ Հայաստանում գործարարությամբ զբաղվելու ամենամեծ խոչընդոտը ֆինանսական միջոցների հասանելիությունն է։

Ինեկոբանկին` տոկոսադրույքային ռիսկերի հեջավորմանն օգնելուն զուգահեռ նոր գործիքը կբարելավի նաև բանկի հաճախորդներին երկարաժամկետ ֆինանսավորում տրամադրելու հնարավորությունները, ինչն, իր հերթին, կնպաստի զարգացմանը և աշխատատեղերի ստեղծմանը։

«Մեր երկարաժամկետ գործընկեր Ինեկոբանկի հետ կնքած այս համաձայնագիրը մեր ընդհանուր ռազմավարության մի մասն է, որի նպատակն է բարելավել բանկերի՝ ռիսկի կառավարման կարողությունները և ներկայացնել իրենց հաճախորդների համար շահավետ նորարարական արտադրանք», – ասել է IFC-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը։

Հայաստանը IFC-ի անդամ է դարձել 1995 թվականին։ Այդ ժամանակից ի վեր, IFC-ն տրամադրել է 480 միլիոն ԱՄՆ դոլար, որից մոտ 118 միլիոնը գոյացել է այլ վարկատուների միջոցներից, ֆինանսավորելով շուրջ 49 ծրագիր մի շարք ոլորտներում, որոնցից են ֆինանսական շուկաները, արտադրությունը, ագրոբիզնեսը, սպասարկումն ու հանքարդյունաբերությունը։

«Ինեկոբանկ» ՓԲԸ–ն գրանցվել է 1996 թ.–ի փետրվարի 7–ին։ Այն առաջին բանկն է Հայաստանում, որն իրականացրել է ապառիկի ծրագիր։ Բանկի բաժնետերերն են Բալոյան Ա.–ը` 30%, Սաֆարյան Կ.–ը` 25.92%, ՎԶԵԲ–ը` 22,7%, DEG Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH–ը` 5,75%, IFC–ը`4.25%։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ամփոփվեց IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը (ՎԻԴԵՈ)

IDBank-ի աջակցությամբ իրականացված Yerevan Spring ID Cup-ը մոտեցավ ավարտին։ Մրցաշարին մասնակցող 164 պատանիների միջև լարված պայքարի արդյունքում լավագույն տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան իրենց մրցանակները

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով

Փոխվարչապետը Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ քննարկել է ենթակառուցվածքային նախագծերի վերաբերող հարցեր

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի

ԿԲ–ն չի նկատում կապիտալի արտահոսք Հայաստանից տարածաշրջանային անորոշության ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկը տարածաշրջանային անորոշության ֆոնին Հայաստանից կապիտալի արտահոսք չի նկատում, հայտարարել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ շարունակել են նվազել. ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի․/ԱՌԿԱ/․  2026 թվականի մայիսի 5-ին Հայաստանի արտարժույթի...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img