ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է գալիս նոր առաջարկով պրեմիում դասի հաճախորդների համար

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքիվրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում: Հարցերի առաջացման դեպքում հաճախորդները կարող են դիմել անհատական մենեջերիներին 24/7 ռեժիմում, որոնք կապահովեն բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

«Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված «Արտոնյալ» նոր փաթեթային առաջարկն իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով. ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին, Visa Platinum պրեմիում դասի քարտ, իրավաբան 24 ծառայություն,  ճանապարհորդական ապահովագրություն, բանկային պահատեղեր (50% զեղչով), կոնսյերժ-ծառայություններ, մոբայլ բանկ ծառայություն, վարկավորման արտոնյալ պայմաններ», – հայտնում են բանկից։

Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: Հաճախորդը կատարում է 200.000 ՀՀ դրամի չափով տարեկան վճարում՝ «Արտոնյալ» փաթեթի համար:

«Արտոնյալ» փաթեթը հնարավոր է ձևակերպել միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղում, որը գտնվում է ք. Երևան, Բաղրամյան 2/86 հասցեում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img