Բիլայն և ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են օգտվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի USSD ծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿը  գործարկել է USSD ծառայությունը:

Ինչպես հայտնում բանկի մամուլի ծառայությունը, այսուհետ բանկի քարտապաններն այսուհետ կարող են իրենց բջջային հեռախոսների միջոցով իրականացնել` վերջին 4 գործարքներն ընդգրկող քաղվածքների ստացում, քարտի շտապ բլոկավորման հարցումներ, քարտի մնացորդի ստուգում:

Ծառայությունը ներկայումս հասանելի է Բիլայն և ՎիվաՍել-ՄՏՍ բջջային օպերատորների բաժանորդների համար։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին կարող է կցվել առավելագույնը 5 քարտ (հաշվի են առնվում հաճախորդի բոլոր քարտերը՝ թողարկված Արմենիան Քարդ համակարգի անդամ բանկերի կողմից):

«USSD ծառայությունը կարող եք ակտիվացնել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի քարտատերերի շուրջօրյա սպասարկման կենտրոն 010 31 99 99 կամ 010 31 88 99 հեռախոսահամարներով կամ այցելելով բանկի մասնաճյուղ և լրացնելով համապատասխան դիմումը», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է բջջային հեռախոսով հավաքել *116# հրահանգը և առաջնորդվել USSD-ի մենյուի կողմից առաջարկվող տարբերակներով: Հարցման ուղարկումից հետո հեռախոսահամարի բաժանորդին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է հարցված տեղեկատվությունը կամ պահանջված գործողության (քարտի շտապ բլոկավորման դեպքում) հաստատումը:

«Նշված ծառայությունից օգտվելիս յուրաքանչյուր ստացվող SMS հաղորդագրության համար գործում է 10 ՀՀ դրամ սակագին, իսկ բջջային հեռախոսակապի օպերատորի կողմից քարտապանից որևէ գանձում չի կատարվում», – հայտնում են բանկից:

USSD ծառայությունից օգտվելու մանրամասն նկարագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

«ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ–ն (Հայաստանի գյուղացիական փոխօգնության նախկին բանկ, ACBA) հիմնվել է 1995 թվականին Եվրամիության TACIS ծրագրի շրջանակում։ 2006 թվականի սեպտեմբերին Կրեդիտ Ագրիկոլ ֆրանսիական բանկային խումբը դարձել է բանկի ամենախոշոր բաժնետերը` կապիտալում զգալի ներդրումներ կատարելով։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը

Ակբա բանկը տեղական արտադրողների զարգացումը խթանելու նպատակով մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ առաջարկում է Հայաստանում այս պահին գործող արտահանման ֆակտորինգի լավագույն պայմանները

Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն ըստ՝ ակտիվների ծավալի 2026թ․–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի խոշորագույն բանկերի վարկանիշն՝ ըստ համախառն ակտիվների ծավալի՝ 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ

«ՄԼ Ֆեշն»-ը պարտատոմսեր է թողարկում. տեղաբաշխողը՝ «Կուբ Ինվեսթ»

Հայաստանի նորաձևության մանրածախ շուկայում գործող «ՄԼ Ֆեշն» ՍՊԸ-ն հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի հրապարակային թողարկման մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի հիմնական իրադարձությունները (հուլիսի 20–26)

Ֆինանսական օրակարգը Հայաստանում անցած շաբաթ ձևավորվել է առաջին կիսամյակի բանկային ոլորտի արդյունքներով, դրամական փոխանցումների ոլորտի փոփոխություններով և արտարժույթի փոխարժեքների դինամիկայով։

Հայաստանի առևտրային բանկերը 2026 թ.-ի հունվար-հունիս ամիսներին պետական բյուջե են փոխանցել 116,2 մլրդ դրամ

Հայաստանի բոլոր 17 գործող առևտրային բանկերը 2026 թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով ընդգրկվել են երկրի 1000 խոշոր հարկատուների ցանկում, այս մասին վկայում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տվյալները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img