ՎԶԵԲ–ն առաջին հակադարձ ռեպո գործարքն է իրականացրել Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի հետ առաջին հակադարձ ռեպո գործարքն են իրականացրել, հայտնում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը ներգրավել է 2.3 մլրդ ՀՀ դրամի չափով գումար մեկ տարի ժամկետով՝ ԱՄՆ դոլարով արտահայտված ՀՀ պետական Եվրոպարտատոմսերի ապահովությամբ:

Գործարքը երաշխավորում է փողի շուկայի զարգացման ոլորտում մասնագիտացված առաջատար կազմակերպություններից մեկը՝ Frontclear-ը, որը հիմնադրվել է Եվրոպական կառավարությունների և զարգացման ֆինանսական կազմակերպությունների կողմից:

Բանկից նշում են, որ վերոնշյալ գործարքը Frontclear ընկերության երաշխավորությամբ իրականացված առաջին գործարքն է Հայաստանում:

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը դինամիկ զարգացող ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրվել է 2004 թվականին։ Բանկը, հավատարիմ մնալով իր կողմից որդեգրած կորպորատիվ, ներդրումային և private բանկի սկզբունքներին, մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի ֆինանսական հատվածում բրոքերային ծառայություններին և իրացվելիության կառավարմանը:

Հակադարձ ռեպո գործարքի իրականացումը հանդիսանում է ՎԶԵԲ-ի` ՀՀ դրամի և տեղական կապիտալի շուկաների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորագույն մաս:

Գործարքն ուժեղ դեմոնստրատիվ ազդեցություն ունի տեղական ֆինանսական շուկաների վրա, քանի որ այն իրականացվել է ՎԶԵԲ-ի և ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի միջև 2018թ.-ի հունվարին կնքված Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) շրջանակում, որը կողմերին միմյանց հետ ռեպո գործարքների կնքման հնարավորություն է ընձեռում:

«Գործարքը հնարավոր է դարձել ՀՀ Կենտրոնական բանկի աջակցության շնորհիվ, որն ապահովել է Հայաստանում ածանցյալ գործիքների և ռեպո գործարքների համար իրավական և կարգավորող դաշտի ներդնումը: Այս իրավական բարեփոխմանը աջակցել են նաև ՎԶԵԲ-ի Տեխնիկական համագործակցության հիմնադրամները»,– ասվում է հաղորդման մեջ։

ՀՀ դրամով արտահայատված ռեպո շուկայում գործունեության ծավալումը մեծ ազդակ է իշխանություններին և միջազգային ներդրողներին, որ ՎԶԵԲ-ը ոչ միայն տրամադրում է տեխնիկական աջակցություն  տեղական դրամական շուկաների զարգացման  համար, այլ նաև հանդիսանում է այդ շուկաների մասնակից:

Frontclear-ը ֆինանսական շուկաների զարգացման հաստատություն է, որը մասնագիտացած է զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում (EMDC) կայուն և ընդգրկուն միջբանկային շուկաների կատալիզացիայի վրա: Frontclear-ը նպաստում է տեղական ֆինանսական հաստատությունների կողմից միջբանկային շուկաներ մուտք գործելուն՝ նրանց վարկային ռիսկի ապահովագրման համար երաշխիքների տրամադրման միջոցով:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է`  ընդհանուր ներդրումները կազմել են ավելի քան 1.13 մլրդ եվրո 157 նախագծերում երկրի ֆինանսական, ենթակառուցվածքների, էներգետիկայի և կորպորատիվ ոլորտներում: Նախագծերի 88 տոկոսը բաժին է ընկնում մասնավոր հատվածին: -0-

 

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանում Յունիբանկի աջակցությամբ կայացավ FINTECH360 միջազգային համաժողովը

Յունիբանկի աջակցությամբ Երևանում անցկացվեց FINTECH360 միջազգային համաժողովը, որը համախմբեց շուրջ 500 մասնակից ավելի քան 30 երկրներից

Յունիբանկը՝ «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովի գործընկեր

Մայիսի 5-6-ը կայացած «Yerevan Dialogue 2026» միջազգային համաժողովը համախմբել էր տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների, մասնավոր հատվածի, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների՝ Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից անմիջապես հետո

Սթիլ Կոնցեռն. Բիզնեսի զարգացման ճանապարհը՝ Կոնվերս Բանկի հետ

Բիզնեսի զարգացման ճանապարհին ընկերության հուսալի գործընկերն է Կոնվերս Բանկը՝ բիզնեսի ֆինանսավորման ընդգրկուն գործիքակազմով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (ապրիլի 27–ից մայիսի 3–ը)

Անցած շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էին բանկերի հարկման փոփոխությունները, վճարային ծառայությունների մասին նոր օրենքի մշակումը և ներդրումային ընկերությունների տրանսֆորմացիոն գործընթացները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img