ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարել է ժամկետանց վարկերի գծով առաջացած տույժերի և տուգանքների ներման մասին

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց ֆիզիկական անձ-հաճախորդների տուգանքների ներման մասին, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարեց ֆիզիկական անձ-հաճախորդների 271 և ավել օր ժամկետանց և 31.05.2018թ. դրությամբ անհուսալի դասակարգված սպառողական վարկերի գծով առաջացած տույժերի և տուգանքների ներման մասին: Նշված հնարավորությունը գործում է մինչև 31.12.2018թ»,– ասվում է ընկերության հաղորդման մեջ։

Ինչպես նշում են ընկերությունից, ընձեռնված հնարավորությունը սկսել է անմիջապես մեջ պահանջարկ վայելել ֆիզիկական անձ-հաճախորդների  շրջանում և այսօրվա դրությամբ Բանկի կողմից արդեն կատարվել են ավելի քան 2.000 վարկերի ներումներ՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հիշեցնում է, որ այն հաճախորդներին, ովքեր պատրաստ են քննարկել սպառողական վարկերի (անգրավ և անշարժ գույքի  գրավով սպառողական վարկեր, ապառիկ վարկեր, վարկային գծեր, ոսկու գրավով վարկեր, վարկային քարտեր) գծով առկա պարտավորության հետագա մարումը և որոնք համապատասխանում են վերոնշյալ չափանիշներին, անհրաժեշտ է հաշտության համաձայնագիր կնքելու նպատակով մինչև դեկտեմբերի 31–ն այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ստանալով հնարավորություն մարելու պարտավորությունը մինչև 5 տարի մարման ժամկետով և նոր ժամանացույցով:

Ներման պայմանով հաշտության համաձայնագրի կնքման համար պարտադիր պայման է հաշտության պայմանագրի  ձևակերպման օրը առաջին մարում կատարելը:

Պարտքի մարման նոր ժամանակացույցն ու հաշտության համաձայնագրի ձևակերպումը տեղի է ունենում հաճախորդի Բանկի մասնաճյուղ դիմելու օրը՝ տեղում, և տևում է սկսած 15 րոպեից:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-

 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

30 տարի վստահություն, գործընկերություն և ընդհանուր արժեքներ․ Ամերիաբանկի գլխավոր տնօրենը շնորհավորել է «ԱՌԿԱ»–ին հոբելյանի կապակցությամբ

Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը շնորհավորել է «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը 30–ամյակի կապակցությամբ

ԼԻԳԱ Ինշուրանսը նշում է 18-ամյակը և հայտարարում է զարգացման նոր փուլի և բրենդային ինքնության թարմացման մասին

ԼԻԳԱ Ինշուրանսը հայտարարում է ընկերության բրենդային ինքնության թարմացման մասին, որը պայմանավորված է ընկերության զարգացման նոր փուլով և միջազգային ինտեգրման գործընթացով

Հայաստանում գնաճն ապրիլին աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առկա լարվածության ֆոնին․ՀԲ

Հայաստանում գնաճը ապրիլին շարունակել է աճել Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առկա լարվածության ֆոնին, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամփոփագրում

Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով

2026 թվականի դեկտեմբերին Յունիբանկը կհայտարարի Love Is… քարտապանների միջև անցկացվող խաղարկության հաղթողին և կնվիրի ռոմանտիկ ճանապարհորդություն դեպի Փարիզ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները

ՎՏԲ-Հայաստան Բանկը թարմացրել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկերի պայմանները՝ դարձնելով պրոդուկտն ավելի հասանելի և ճկուն մանրածախ հաճախորդների համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img