Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ . ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանը շարունակում է ֆինանսական ոլորտում կիրառել կանխարգելիչ միջոցառումների համալիր համակարգ, ասվում է երեքշաբթի ԿԲ–ի հրապարակված հայտարարության մեջ։

ԱՄՆ–ն 2018 թ.–ի նոյեմբերի 5–ին ամբողջ ծավալով վերսկսել է պատժամիջոցների գործարկումն Իրանի նկատմամբ, որոնք չեղյալ էին հայտարարվել 2016 թ.–ին Իրանական միջուկային ծրագրով գործողությունների համատեղ համապարփակ պլանի ընդունման արդյունքում։ Պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև իրանական բանկերը, որոնցից մեկը` «Մելլաթ բանկը», ներկայացված է նաև Հայաստանում։

«Ինչպես ՀՀ կենտրոնական բանկը, այնպես էլ ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերը քաջատեղյակ են սույն թվականի մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հայտարարության համաձայն օգոստոսի 6-ին և նոյեմբերի 5-ին Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից կիրառվող պատժամիջոցների ամբողջ ծավալով վերականգնման հանգամանքին և իրենց ընթացիկ գործունեությունը պլանավորելիս հաշվի են առնում դրանից բխող հնարավոր հետևանքները», – նշվում է ՀՀ ԿԲ–ի հայտարարության մեջ։

ԿԲ–ից նաև նշել են, որ ՀՀ ֆինանսական համակարգի մասնակիցները դեռևս մինչև 2016 թվականի հունվարի 16-ին Վեցյակի (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան) կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հաստատվելը ներդրել են, իսկ այդ ծրագրից ընթացիկ տարվա մայիսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների դուրս գալուց հետո էլ շարունակում են կիրառել կանխարգելիչ միջոցառումների ամբողջական համակարգ։

ԿԲ–ից ընդգծել են, որ նշված համակարգը ՀՀ ֆինանսական հաստատություններին թույլ է տալիս զերծ մնալ փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման, զանգվածային զենքի տարածման ֆինանսավորմանը որևէ կերպ առնչվող գործառնություններից՝ լիովին ապահովելով դրանց մասով միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի որոշումներով նախատեսված սահմանափակումների և արգելքների պատշաճ իրագործումը։

«ՀՀ կենտրոնական բանկը սերտ համագործակցություն է ծավալում իր միջազգային գործընկերների հետ՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությանը սպառնացող առկա ու հնարավոր ռիսկերը ժամանակին հայտորոշելու և արդյունավետ կերպով կանխարգելելու նպատակով», – նշվում է ԿԲ–ի հայտարարության մեջ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8–ին հայտարարեց, որ Վաշինգտոնը դուրս է գալիս Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից, որը ուժի մեջ էր մտել 2015 թ.–ին և սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները` ՄԱԿ–ի ԱԽ–ի պատժամիջոցների և ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից կիրառվող միակողմ սահմանափակող միջոցների չեղարկման դիմաց։ Թրամփը խոստացավ ոչ միայն վերադարձնել նախկին պատժամիջոցները, այլև ներդնել նորերը, իսկ Պետդեպարտամենտն իր հերթին տեղեկացրեց, որ Վաշինգտոնը մտադիր է զրոյի հասցնել նավթի արտահանումից ստացված Իրանի եկամուտները։

Ամերիկյան պատժամիջոցների առաջին մասը վերսկսվեց օգոստոսի 7–ի գիշերը։ Այդ սահմանափակումները տարածվեցին Իրանի մեքենաշինական հատվածի, ոսկու և մի շարք այլ մետաղների առևտրի ոլորտի վրա։ Մնացած պատժամիջոցները, այդ թվում` իրանական նավթային հատվածի դեմ, ուժի մեջ են մտել նոյեմբերի 5–ին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական դրամի օրը կնշվի DigiTec 2026 –ի շրջանակում՝ մասշտաբային ֆինտեխ–համաժողովի անցկացմամբ

Այս տարի Հայկական դրամի օրը նշվելու է DigiTec 2026 տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում՝ լայնամասշտաբ ֆինտեխ-համաժողովի անցկացմամբ

«Մի դրամի ուժը»՝ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխության գլխավոր գործընկեր

Մի դրամի ուժը» նախաձեռնության օգոստոս ամսվա շահառուն «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունն էր

ԿԲ տոկոսադրույքի բարձրացումը զգալի ազդեցություն չի ունենա Հայաստանի շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա․ Freedom Broker Armenia–ի ղեկավար

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանը չի ակնկալում ԿԲ տոկոսադրույքի բարձրացման էական ազդեցություն շուկայական տրամադրությունների և ներդրումային ակտիվության վրա տեղական շուկայում

Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և «Հայկական Ծրագրեր» ընկերության համագործակցության շրջանակում բանկային գործարքներն ու հաշվապահությունը միավորվել են մեկ ամբողջական համակարգում

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (սեպտեմբերի 14–20)

Հայաստանի ֆինանսական օրակարգն այս շաբաթ ձևավորվել է դրամավարկային քաղաքականության ուղղության փոփոխության, բանկային ֆինանսավորման արժեքի, գնաճի և արժութային շուկայում տիրող իրավիճակի շուրջ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img