Կառավարությանը քննարկել է, սակայն չի ընդունել իր գործունեության ծրագիրը. Փաշինյանը նշել է պատճառը

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը չորեքշաբթի նիստին քննարկել է, սակայն չի ընդունել իր գործունեության հինգ տարվա ծրագիրը:

Ինչպես ծրագիրը ներկայացնելիս նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, փաստաթղթում ներկայացված են կառավարության հիմնական նպատակները և խնդիրները, աշխատանքային սկզբունքները, արժեհամակարգը, ձգտումները, հարցեր, որոնք անհրաժեշտ է լուծել:

Մոտակա 5 տարիների ընթացքում կառավարության գործունեությունը միտված կլինի արտահանմանն ուղղված մրցունակ և համապարփակ տնտեսության ստեղծմանը», – ասաց Գրիգորյանը:

Միաժամանակ նա նշեց, որ ծրագրում նախատեսված չեն կոնկրետ թվային ցուցանիշներ և ժամկետներ բոլոր ոլորտների մասով, ինչպես նաև բացատրեց, որ դրանք կմշակվեն միջոցառումների ծրագրում խորհրդարանի կողմից կառավարության ծրագրի հաստատումից անմիջապեսհետո:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը բավականին երկար ժամանակ աշխատել է տեքստի վրա:

«Կարծում եմ, որ փաստաթղթի տեքստում տեխնիկական ճշգրտումներ կատարելու համար հարկավոր կլինի ևս մի քանի օր, ինչի կապակցությամբ չենք ներկայացնում այն քվեարկության այսօր և կհաստատենք այն հատուկ նիստում, որը կանցկացվի հինգշաբթի կամ ուրբաթ և օրենքով նախատեսված ժամկետում` մինչև փետրվարի 8-ը կուղարկենք փաստաթուղթը խորհրդարան», – ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև նշեց, որ նման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ փաստաթուղթը պետք է լինի առավելագույնս պարզ և հասանելի բոլոր քաղաքացիների համար:

Կառավարության ծրագիրը մշակված է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի հիման վրա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img