Այսօր «ԱՌԿԱ» գործակալության 23–ամյակն է

Սիրելի ընկերներ,

Մայիսի 1–ին «ԱՌԿԱ» գործակալության հերթական տարեդարձն է։ Անցել է  արդեն 23 տարի, բայց մեր ապրանքանիշը շարունակում է իր ուրույն տեղը զբաղեցնել Հայաստանի մեդիաշուկայում։ Եվ դա արդեն լուրջ է։ Այս գրեթե քառորդ դարի ընթացքում մենք դարձել ենք մեծ փոփոխությունների ականատեսը, որոնք առաջին հերթին տեղի են ունեցել մեդիայի ոլորտում։ Բավական է միայն նշել Facebook–ը և շատ այլ սոցցանցեր, որոնց չի կարող հաշվի չառնել ոչ մի լրատվամիջոց։ Ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում, ինչպիսի զարգացումների և տեխնիկական առաջընթացների ականատեսը կլինենք։ Սակայն մենք հասկանում ենք, որ ժամանակակից աշխարհում, որտեղ տեղեկատվությունը տարածվում է կայծակնային արագությամբ, շատ կարևոր է հետ չմնալ ժամանակից։ Հույս ունենք, որ կլինենք այն լրատվամիջոցների թվում, որոնք կշարունակեն աշխատել, որպեսզի ընթերցողներն առաջինն իմանան մեր երկրում և դրա սահմաններից դուրս տեղի ունեցող ամենակարևոր իրադարձությունների մասին։ Ուզում ենք ձեզ համար հետագայում ևս մնալ տեղեկատվության հուսալի, օբյեկտիվ և արժանահավատ աղբյուր, որը ներկայացնում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների իրական պատկերը։

Շնորհակալ ենք մեր բոլոր բաժանորդներին, ընթերցողներին, ընկերներին և գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր եղել են մեզ հետ, ինչպես նաև նրանց, ովքեր պետք է համալրեն այդ շարքերը։

Հարգանքներով

«ԱՌԿԱ» գործակալության խմբագրություն

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img