Հայկական 50.000 դրամանոցը ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի./ԱՌԿԱ/. Հայկական 50.000 դրամանոցը (մոտ 104 դոլար) ներառվել է աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների 2018թ.–ի ցանկում, նշվում է Թղթադրամների միջազգային միության (IBNS) կայքում։

2018թ.–ի նոյեմբերից շրջանառվության մեջ դրված թղթադրամի դիմերեսին պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հին ձեռագրեր, դարձերեսին` Խոր Վիրապը` Արարատ լեռան ֆոնին և Գրիգոր Լուսավորչի արձանը։

Ինչպես նշել է IBNS–ի ժյուրին, աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամների վարկանիշում հայտնվելու համար թղթադրամը պետք է ունենա գեղարվեստական արժեք և պաշտպանության ամենաժամանակակից տարրերը։

2018թ.–ին թողարկվել է ավելի քան 150 նոր թղթադրամ, սակայն դրանց միայն 10%–ն է համապատասխանել նշված պահանջներին։

Աշխարհի ամենագեղեցիկ թղթադրամ է ճանաչվել կանադական 10 դոլարը։ Այն եղել է առաջատարի դիրքում քվեարկության գրեթե ամենասկզբից։ Կանադական դոլարին հետևել է շվեյցարական 200 ֆրանկը, նորվեգական 500 կրոնը, ռուսական 100 ռուբլին և Սողոմոնյան կղզիների 40 դոլարը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի կապիտալի շուկային անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիաներ, այլև հասուն կարգավորող և ենթակառուցվածքային միջավայր․NABIX–ի հիմնադիր

Այն մասին, թե ինչպես է փոխվում ավտոմատացման մակարդակը Հայաստանի ֆինանսական հատվածում, ինչ արգելքներ են զսպում թվային ակտիվների ու տոկենացման զարգացումը, և ինչ լուծումներ կարող են դառնալ աճի հաջորդ կետը, «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է NABIX-ի հիմնադիր և կառավարող գործընկեր Եվա Բալասանյանը

Պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ–ի նկատմամբ 2025թ․–ին կազմել է 47,3%․ Ֆինանսների նախարար

Հովհաննիսյանի խոսքով՝ անցյալ տարի պետբյուջեի դեֆիցիտի զուտ ֆինանսավորումը ներքին փոխառու միջոցների հաշվին կազմել է 297 մլրդ դրամ կամ փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորման 67,7%-ը

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img