Կոնվերս Բանկի 1 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկի պարտատոմսերը (AMCOVSB28ER6 և AMCOVSB29ER4) նախօրեին ցուցակում անցան AMX ֆոնդային բորսայի Abond ցուցակում, հայտնում է բորսայի մամուլի ծառայությունը։

1 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերը թողարկվել են 9․75% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Բանկը վճարումները կատարելու է կիսամյակային պարբերականությամբ։  

Դոլարային պարտատոմսերը թողարկվել են 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ 3 տարի մարման ժամկետով, վճարման կիսամյակային պարբերականությամբ և 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ։

«Վերջին երկու տարիներին Կոնվերս Բանկը թողարկել և տեղաբաշխել է ավելի քան 22 մլրդ դրամ ընդհանուր արժեքով՝ երեք արժույթով կորպորատիվ պարտատոմսեր, որոնց նկատմամբ հետաքրքրվածություն են ցուցաբերում թե ինստիտուցիոնալ, և թե  ֆիզիկական անձ հաճախորդները: Կոնվերս Բանկն այս ոլորտում առաջատարներից է և առաջիկայում նույնպես շարունակելու է պահպանել իր դիրքերը՝ պարբերաբար իրականացնելով նոր տեղաբաշխումներ»,- նշեց Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ Արթուր Հակոբյանը։

Դա Կոնվերս Բանկի 3-րդ դոլարային և 2-րդ դրամային ընթացիկ ցուցակումն է։

Ողջունելով Կոնվերս Բանկի արդյունավետ համագործակցությունը AMX Հայաստանի ֆոնդային բորսայի և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի հետ՝ բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանն ասաց.  «Կոնվերս Բանկի և մեր մյուս գործընկերների ակտիվությունը ցույց է տալիս, որ մասնավոր հատվածի համար շահավետ է ֆինանսական միջոցների ներգրավումը պարտատոմսերի օգնությամբ։ Կորպորատիվ պարտատոմսերի թողարկումների միջոցով մեր գործընկերները կարողանում են ընդլայնել իրենց գործունեության սահմանները, և արդյունքում շահում են բոլորը՝ թե՛ անհատ ու ինստիտուցիոնալ ներդրողները, թե՛ թողարկողը՝ ի համեմատություն բանկային դեպոզիտի և վարկի»։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցակված կորպորատիվ պարտատոմսերի քանակն աճել է 20%-ով։ Նույն կերպ աճել է բորսայում կնքված գործարքների քանակը՝ 18%-ով, և առևտրի ծավալը՝ 36%-ով՝ 24մլն դոլարից հասնելով 33 մլն դոլարի։

Կոնվերս Բանկը ֆոնդային բորսայի անդամ է 2008 թվականից ի վեր։ Ներկայում նաև կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ է, ինչպես նաև դեպոզիտար և կենսաթոշակային համակարգերի հաշվի օպերատոր:

 «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն 26-ամյա պատմություն ունեցող դինամիկ զարգացող բանկ է, որն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար: Բանկի կայուն զարգացումը պայմանավորված է թափանցիկ գործունեության և կշռադատված ֆինանսական կառավարման քաղաքականությամբ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

1% փաստացի տոկոսադրույք շինարարական տեխնիկայիձեռքբերմանհամար(ՎԻԴԵՈ)

Հուսալի որակ, բարձր արդյունավետություն և մասնագիտացված սարքավորումների լայն ընտրություն. արդեն 15 տարի Sino Armenia-ն Հայաստանում ներկայացնում է չինական արտադրության լավագույն շինտեխնիկան

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է, ռուբլին աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը կտրուկ նվազել է 2․07 կետով և կազմել 433․61 դրամ, ռուբլին ավելացել է 0․1032 կետով և կազմել 4․5924 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img