Շրջանառության մեջ է դրվել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը սեպտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը:

Հուշադրամի դիմերեսին Կոմիտաս Վարդապետի գծանկարներն են, հատվածներ «Ազգային օրհներգ» առաջին տպագիր երգից (1891 թ.)` հայկական և եվրոպական նոտագրությամբ: Դարձերեսին Կոմիտաս Վարդապետի դիմապատկերն է, Գևորգյան հոգևոր ճեմարանի շենքի (ճարտարապետ` Հ. Աբգարյան) ուրվագիծը, կռունկի, հայկական և եվրոպական նոտաների ոճավորված պատկերներ:

Տեխնիկական չափանիշները. անվանական արժեքը` 1000 դրամ, մետաղը և հարգը` արծաթ 925,տՏպաքանակը` 500 հատ: Էսքիզների հեղինակներ` Վարդան Վարդանյան (դիմերես) և Էդուարդ Կուրղինյան (դարձերես): Հատվել է Լիտվայի դրամահատարանում:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը

Ակբա բանկը և «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիան (FPAN) մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը։

Հայաստանում գնաճն ապրիլին աճել է Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առկա լարվածության ֆոնին․ՀԲ

Հայաստանում գնաճը ապրիլին շարունակել է աճել Մերձավոր Արևելքում հակամարտության և մատակարարման շղթաներում առկա լարվածության ֆոնին, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամփոփագրում

Հայաստանում զուտ ոչ առևտրային փոխանցումների աճը մարտին արագացել է՝ մինչև 11,7%․ ՀԲ

Հայաստանում զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումները մարտին աճել են 11,7%-ով տ/տ՝ փետրվարին գրանցված 5,2% տ/տ աճից հետո, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – May 2026» ամփոփագրում

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին եռամսյակում աճել է 9,76%–ով՝ գերազանցելով 458 մլրդ դրամը

2026 թվականի մարտի 31-ի դրությամբ համախառն կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 273,8 մլրդ դրամ, կուտակված շահույթին՝ 159,9 մլրդ դրամ, պահուստներին՝ 16,09 մլրդ դրամ, էմիսիոն եկամտին՝ 6,72 մլրդ դրամ

Ակբա բանկը և ԷՖԵՍ-ը Հայաստանում եզակի ծառայություն են գործարկել (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը և ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը ներկայացրել են Հայաստանում եզակի ծառայություն՝ հաշիվների ապահովագրություն, որը հատուցում է կիբեռզեղծարարության հետևանքով հաճախորդների քարտերի կամ հաշիվների գումարների կորուստը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img