Տաշիրում 33–ամյա տղամարդը դանակով ներխուժել են բանկ ու փորձել գումար հափշտակել. նրան վնասազերծել են

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է  Տաշիր քաղաքում գործող բանկերից մեկում կատարված ավազակային հարձակման դեպքը: Մեկ անձ  ձերբակալվել է, հաղորդում է ՀՀ ՔԻ մամուլի ծառայությունը:

Նախնական տվյալներով՝ 2020թ. հունվարի 14-ին՝ ժամը 09:49-ին, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը,  ավազակության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է գործել բանկերից մեկի՝ Տաշիրի մասնաճյուղ, որտեղ շրջանցելով սպասարկման տաղավարը, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ հարձակվել է բանկի աշխատակցուհու վրա՝ ցանկանալով հափշտակել վերջինիս մոտ դրված դրամարկղի մեջ առկա կանխիկ գումարը: Սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի հասցրել, քանի որ վնասազերծվել է մասնաճյուղի սրահում ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (Ավազակությունը): ՓԲ ընկերությունը և ընկերության աշխատակցուհին ճանաչվել են տուժող:

«Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Տաշիր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987թ.: Վերջինս ձերբակալվել է՝ վերը նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով և տվել խոստովանական ցուցմունք», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում  հայտնաբերվել և վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը,  առգրավվել է կասկածյալի հագուստը, ինչպես նաև դեպքի վայրում առկա նկարահանող սարքերի տեսաձայնագրությունները, նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img