Sun, 8 March
1.1 C
Yerevan
USD: 377.31 RUB: 4.78 EUR: 436.81 GEL: 138.21 GBP: 503.37

HSBC Հայաստանը և ԳՈՒՄ ՀԿ-ն համատեղ իրականացրել են «Զարգացման հեռանկարներ» ծրագիրը ՀՀ մարզերում

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի./ԱՌԿԱ/. Ս.թ. հունիսի 5-ին հեռավար եղանակով տեղի ունեցավ «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (HSBC Հայաստան) կողմից ֆինանսավորված և «Գործընկերություն և ուսուցում» հասարակական կազմակերպության (ԳՈՒՄ ՀԿ) կողմից իրականացված «Զարգացման հեռանկարներ» ծրագրի փակման պաշտոնական արարողությունը, հաղորդում է «էյչ-էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմեց 8,192,060 ՀՀ դրամ, որից 6,797,800 ՀՀ դրամը հատկացվել էր HSBC Հայաստանի, իսկ մնացածը` ԳՈՒՄ ՀԿ-ի կողմից:

«Զարգացման հեռանկարներ» ծրագիրն ուղղված էր Հայաստանի մարզաբնակ երիտասարդների շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանն ու ձեռնարկատիրական հմտությունների զարգացմանը:   Ծրագրում ներգրավված Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի 16-23 տարեկան 48 երիտասարդների ընձեռնվեց ֆինանսների կառավարման, բիզնեսի պլանավորման և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուսումնական դասընթացներին մասնակցելու հնարավորություն:

Ի լրումն ֆինանսական աջակցությանը, HSBC Հայաստանի տասական աշխատակիցներից բաղկացած երկու կամավորական խմբեր հանդիպումներ անցկացրեցին շահառու երիտասարդների հետ բիզնես գաղափարների մշակման և պլանավորման հարցերի շուրջ՝ վերջիններիս տրամադրելով համապատասխան ուղղորդում և խորհրդատվություն: Արդյունքում երիտասարդները մշակեցին 11 ստարտափ բիզնես ծրագրեր, որոնք և ներկայացրեցին ծրագրի փակման միջոցառմանը: HSBC Հայաստանի կամավորներից բաղկացած գնահատող հանձնաժողովը ընտրեց լավագույն 4 ստարտափ ծրագրեր, որոնք կստանան համապատասխան ֆինանսավորում:    

«Գիտակցելով ժամանակակից աշխարհում ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների նշանակությունը՝ HSBC-ն մեծապես կարևորում է երիտասարդներին, քանզի նրանք են մեր ապագան կերտողները:  Միջոցառման ընթացքում մեծ հետաքրքրությամբ ծանոթացա շահառու երիտասարդների կողմից մշակված բիզնես ծրագրերին, որոնք ներառում էին նորարարական մոտեցումներ և գաղափարներ: Խրախուսելի է այն փաստը, որ ծրագրերի մեծամասնությունն ուղղված էր համայնքային զարգացման ապահովմանն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են բնապահպանությունը, տուրիզմը, տեղական արտադությունը, մշակութային և հասարակական կյանքը», – ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը:

ԳՈՒՄ ՀԿ-ի գործադիր տնօրեն Արտաշես Տոռոզյանը` ընդգծելով  HSBC Հայաստանի հետ գործընկերության արդյունավետությունը, նշեց. «Այս ծրագիրը բացառիկ հնարավորություն էր մասնակից երիտասարդների ֆինանսական գրագիտության և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման առումով, որը միանշանակ նպաստել է աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանը: Կարևոր գիտելիքների և հմտությունների ձեռք բերմանը զուգահեռ, երիտասարդները ձևավորել են նաև գործակցության ներքին ցանց, որը նրանց կընձեռի այլ նախագծերում համատեղ հանդես գալու և նոր հեռանկարներ բացահայտելու հնարավորություններ»:

HSBC Holdings plc-ը՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբը ծառայություններ է տրամադրում 65 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2020թ. մարտի 31-ի դրությամբ կազմել են 2,918 միլիարդ ԱՄՆ դոլար:

«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարի: Էյչ-Էս-Բի-Սի Հայաստանը սպասարկում է շուրջ 30 000 հաճախորդի Երևան քաղաքում գտնվող իր 8 գրասենյակների և մոտ 362 աշխատակիցների միջոցով: 2020թ.-ի մարտի 31-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են  298 միլիարդ ՀՀ դրամ ներառյալ Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Փի-Էլ-Սի Լոնդոնի կողմից Բանկի միջնորդությամբ տրամադրված վարկեր:

«Գործընկերություն և ուսուցում» (ԳՈՒՄ) ՀԿ-ն 2000 թվականին հիմնադրված տեղական շահույթ չհետապնդող կազմակերպություն է հետևյալ առաքելությամբ` կրթություն և համագործակցություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման: ԳՈՒՄ ՀԿ-ն աջակցում է Հայաստանում քաղաքացիական հասարակության առաջընթացին` նպաստելով քաղաքացիական հասարակության կազմակերպությունների(ՔՀԿ), կրթական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների/ՏԻՄ/ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներին:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (փետրվարի 23 – մարտի 1)

Անցած շաբաթը Հայաստանի ֆինանսական շուկայում բավականին ակտիվ էր և ներառում էր ֆինանսական կայունության ռիսկերի միջազգային գնահատականի հրապարակումը, վարկային կազմակերպությունների տարեկան ցուցանիշների բացահայտումը և AMX-ում պարտքային հատվածի զարգացումը

Վաղվանից 10 հազար թոշակառուի տվյալներ ինքնաշխատ եղանակով կբաշխվեն 4 բանկերի միջև․ նախարար

Նախարարը հայտնեց, որ համաձայնագրերն արդեն կնքված են 4 բանկի հետ, և շուտով կսկսվի առաքումների գործընթացը

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները շարունակել են նվազել. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ նվազել է 0.12 կետով՝ կազմելով 376.88 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img