Mon, 9 March
-0.9 C
Yerevan
USD: 377.31 RUB: 4.78 EUR: 436.81 GEL: 138.21 GBP: 503.37

Մեկ շաբաթում Յունիբանկը տրամադրել 3,4 մլրդ ՀՀ դրամի 5270 վարկ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․ /ԱՌԿԱ/․ Յունիբանկը, լինելով Հայաստանի բանկային մանրածախ շուկայի առաջատարը, այս օրերին աշխատում է գերծանրաբեռնվածությամբ: Հունիսի առաջին շաբաթում Յունիբանկը սպասարկել է ավելի քան 70 000 հաճախորդի և տրամադրել 3,4 մլրդ ՀՀ դրամի 5270 վարկ ֆիզիկական անձանց և ձեռներեցներին: Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Ստեղծված իրավիճակում Յունիբանկը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները, որպեսզի սպասարկման ժամանակ ապահովվի հաճախորդների հարմարավետությունն  ու անվտանգությունը: Մեր հաճախորդները, իրենց հերթին, պարտաճանաչ կատարում են պարտավորությունները` ժամանակին մարելով վարկերը: Հայաստանում էապես բարձրացել է ֆինանսական գրագիտության մակարդակը: Մենք բարձր ենք գնահատում մեր հաճախորդների պատասխանատու վերաբերմունքը և ձգտում ենք արդարացնել նրանց սպասումները», – նշեց Յունիբանկի մանրածախ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Գուրգեն Ղուկասյանը:

Յունիբանկի գործունեության կարևոր ուղղություններից մեկը  փոքր և միջին բիզնեսին օժանդակությունն է, այդ թվում` կառավարության աջակցության ծրագրերի շրջանակներում: Բանկն առաջարկում է վարկատեսակներ՝ մշակված հատուկ բիզնեսի տարբեր ուղղությունների համար: Վարկատեսակներ առաջարկելիս հաշվի են առնվում բիզնեսի առանձնահատկությունները, օրինակ՝ սեզոնային բնույթը:

«Որոշ ՓՄՁ-ներ այժմ հայտնվել են դժվար վիճակում: Շատերը ֆինանսական աջակցության կարիք ունեն: Մեր խնդիրն է օգնել ձեռներեցներին պահպանել բիզնեսը և շարունակել այն զարգացնել»,- ընդգծեց Յունիբանկի կորպորատիվ բիզնեսի զարգացման և վաճառքների տնօրեն Դավիթ Պետրոսյանը:

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում Յունիբանկը կոչ է անում իր հաճախորդներին ավելի ակտիվ օգտվել հեռահար ծառայություններից և հնարավորինս սահմանափակել հանրային վայրեր, այդ թվում`բանկի մասնաճյուղեր այցերը: Յունիբանկի հաճախորդները հնարավորություն ունեն օգտվել բոլոր ծառայություններից առանց բանկ այցելելու: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել  UniMobile հավելվածը App Store-ից կամ  Google Play-ից: Ծառայությունից օգտվելու հայտը նույնպես կարելի է լրացնել օնլայն՝ բանկի կայքում: Մոբայլ հավելվածի միջոցով կարելի է մարել վարկերը, վճարել կոմունալ ծառայությունները, ուղարկել և ստանալ Յունիստրիմ դրամական փոխանցումները, կատարել այլ վճարումներ:

«Եթե, այնուամենայնիվ ,հաճախորդնեին  անհրաժեշտ է այցելել բանկ, ապա հորդորում ենք խստագույնս պահպանել վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնները, այդ թվում`սոցիալական հեռավորությունը հերթում:  Մենք իրականացնում ենք բոլոր անհրաժեշտ միջոցառումները հաճախորդների և անձնակազմի առողջությունը չվտանգելու և հարմարավետ և ապահով սպասարկում կազմակերպելու համար: Պահպանենք անվտանգության կանոնները միասին»,- ասաց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Արթուր Ապերյանը:

Յունիբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: «Յունիբանկը» հիմնադրվել է 2001 թվականի հոկտեմբերին։ Բանկի հիմնական բաժնետերը «Ռիպատոնսո Հոլդինգզ Լիմիթեդն» է։ 2015 թվականից բանկը վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ նվազել է 5.41 կետով, մինչդեռ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան են փոխվել

2026 թվականի մարտի 2-ին  Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 27-ի համեմատ աճել է 0.11 կետով՝ հասնելով 376.99 դրամի

Գումար են կորզում. ԿԲ-ն հայտնել է իր անունից կատարված զեղծարարության դեպքերի մասին

ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել իր անունից վերջերս կատարված զեղծարարությունների վերաբերյալ

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

Հայկական բանկերը տնտեսվարող սուբյեկտներին կվերադարձնեն անկանխիկ POS տերմինալներով ավել գանձված միջնորդավճարները

ՀՀ Բանկերի միությունը հայտարարել է, որ անկանխիկ քարտերով գործարքների վճարների վերաբերյալ Կենտրոնական բանկի որոշման կիրառման ընթացքում, հատկապես ներդրման սկզբնական փուլում, հնարավոր են տեխնիկական խնդիրներ և անճշտություններ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img