Ինեկոբանկն առաջարկում է նոր մոտեցում բանկային ծառայություններին

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./ԱՌԿԱ/. Հավատարիմ մնալով  հաճախորդների ժամանակն արժևորելու սկզբունքին` Ինեկոբանկը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ`  ներկայացնելով իրենց տեսակի մեջ յուրահատուկ բանկային հաշվի փաթեթների շարք, հաղորդում է Ինեկոբանկի մամուլի ծառայությունը:

Յուրաքանչյուր հաճախորդ դրանցում կկարողանա գտնել իր կենսակերպին և ֆինանսների կառավարման  նախապատվություններին համապատասխան տարբերակ և ընտրել առավելությունների իր փաթեթը:

Start, basic, plus, special.  Ինեկոբանկի  նորանուն  հաշվի փաթեթներն են, որոնցից յուրաքանչյուրում ամփոփված են տվյալ դասի լավագույն պրոդուկտները։ Բանկային բոլոր անհրաժեշտ ծառայությունները` առանձնացված 4 փաթեթներով, նախատեսված են ինչպես բանկի հավատարիմ ու տարիների փորձառությամբ հաճախորդների, այնպես էլ բոլոր նրանց համար, ովքեր նոր են միացել կամ դեռ պատրաստվում են միանալ Թվային բանկին և օգտվել նորարարական բոլոր հնարավորություններից:

«Բանկային ընդլայնված ծառայությունների մեր նոր փաթեթները մշակելիս առաջնորդվել ենք այն մոտեցմամբ, որ յուրաքանչյուր հաճախորդ յուրահատուկ է իր կյանքի ռիթմով ու դրանից բխող պահանջներով: Ուստի, մենք ստեղծել ենք այնպիսի անհատականացված լուծումներ, որոնք կգոհացնեն մեր ամենատարբեր պահանջմունքներ ունեցող հաճախորդներին և որ ամենակարևորն է` կխնայեն նրանց ժամանակը»,- ասում է Ինեկոբանկի Մանրածախ բիզնեսի տնօրեն Լևոն Ռուբինյանը:

Start փաթեթն ապահովում է վստահ մուտք դեպի բանկային նորարարական ծառայություններ բոլոր նրանց համար, ովքեր նոր են պատարստվում միանալ Ինեկոբանկին և հետաքրքրված են  բանկային ամենաանհրաժեշտ ծառայություններով:   

Basic փաթեթն ընտրած հաճախորդները կարող են ստանալ բանկային լավագույն ծառայությունները`  ստեղծված հիմնական ֆինանսական կարիքների համար:

Ընդլայնված հնարավորություններով Plus փաթեթն առավել հարմար է բանկային տարբեր ծառայություններից օգտվող հաճախորդների համար, ովքեր կարևորում են հավելյալ հարմարավետությունն ու արտոնյալ պայմաններով ծառայությունների ստացման հնարավորությունը:

Առանձնահատուկ բանկային հնարավորությունները` անհատականացված Special փաթեթը, կհետաքրքրի կյանքի և ֆինանսական գործարքների ակտիվ ռիթմով  հաճախորդներին, ովքեր ունեն յուրահատուկ պահանջմունքներ  սպասարկման որակի և  էքսկլյուզիվ պայմանների հանդեպ:

Նորարարությունը  ճանապարհ է` մոտեցումներից մինչև տեխնոլոգիական ամենատարբեր  լուծումներ:  Այս գաղափարը շարունակում է մնալ Ինեկոբանկի գործունեության հիմքում: Հաշվի 4 փաթեթները նախորդ հաջող փորձի հիման վրա կատարելագործված նոր առաջարկ է`  օգնելու ներկա և ապագա հաճախորդներին ավելի մոտ գտնվել  Թվային բանկի նորարարական ծառայություններին և շարունակելու  զարգանալ իրենց ֆինանսական պահանջմունքներին համահունչ։

Փաթեթները գործելու են մայիսի 17-ից և հասանելի են լինելու հաճախորդներին ինչպես մասնաճյուղերում, այնպես էլ առցանց միանալու համար: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում հաշվի փաթեթներին միանալու դեպքում կգործի հատուկ առաջարկ:

Մանրամասների համար այցելեք բանկի կայքէջը:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img