ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու վերաբրենդավորման 1-ամյակը (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 2-ին ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու վերաբրենդավորման 1-ամյակը՝ նախապատվություն տալով թիմակառուցողական ձևաչափին, հաղղորդում է ԱրարաԲանկի մամուլի ծառայությունը։

«Բանկի 30-ամյակի և վերաբրենդավորման 1-ամյակի առթիվ թիմակառուցողական ձևչափին նախապատվություն տալը պատահական չէր։ Այս միջոցառումով մենք ուզում ենք, որ մեր աշխատակիցները վստահեն իրենց ուժերին և գիտակցեն, որ իրենց հաջողությունը միասնական գործելու մեջ է, և թիմի հաջողությունը կախված է անձամբ իրենցից՝ անկախ գործառույթի կամ առաջադրանքի բարդության աստիճանից։ Բացի այդ, թիմակառուցումը ստեղծում է շփվելու և միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն, ինչը պակաս կարևոր չէ հետագա աշխատանքային շփումների համար»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

«Թիմակառուցումը աշխատակիցների շրջանում ստեղծում է թիմային ոգի, միավորում նրանց մեկ նպատակի շուրջ։ Շատ կարևոր է, որ յուրաքաչյուր աշխատակից գիտակցի, որ թիմի մաս է կազմում և այստեղ ամենևին կարևոր չէ զբաղեցրած պաշտոնն ու դիրքը, բոլորն անխտիր գործում և ստեղծագործում են հավասար պայմաններում, որտեղ, գուցե, ի հայտ կգան նոր դեմքեր, նոր ղեկավարներ կամ նոր առաջնորդներ, կբացահայտվեն թիմային աշխատանքի թույլ և ուժեղ կողմերը»,- ասել է ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Շուշան Առաքելյանը։

«Անցած տարի դեռ վերաբրենդավորման միջոցառման ժամանակ մենք ազդարարել ենք մասնաճյուղերի վերաբրենդավորման մեկնարկի մասին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ տարվա պլանը կատարել ենք և այս պահի դրությամբ վերաբրենդավորված մասնաճյուղերի թիվը կազմում է 23։  Ավելին, մինչև տարեվերջ նախատեսում ենք ավարտի հասցնել ևս 9 մասնաճյուղ։ Փոփոխության են ենթարկվել նաև թվով 60 ավտոմատ գանձման մեքենա և վճարային տերմինալ։

Կարևոր եմ համարում նշել,  որ վերաբրենդավորման գործընթացը ենթադրում է ոչ միայն արտաքին վիզուալ փոփոխություններ, այլ նաև ներքին աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացում, հաճախորդակենտրոն սպասարկում, աշխատակիցների վերապատրաստում, ինչպես նաև նոր գաղափարների գեներացման ու դրանց իրագործման հնարավորություն», – ասել է Մարքեթինգի և բանկային ծառայությունների վաճառքի վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img