Ակբա բանկի աջակցությամբ Մասիսում ջայլամաբուծարան է հիմնվել (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը 4 տարի առաջ է տեղափոխվել Հայաստան: Ուսումնասիրել է միջազգային փորձն ու իրագործել ջայլամաբուծարան ստեղծելու գաղափարը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Այժմ Մասիսի ջայլամաբուծական ֆերմայում 100 ջայլամ կա:  Նրանց խնամքը սկսվում է ինկուբատորից. փոքրիկ ջայլամներին Արմենակն է օգնում աշխարհ գալ։ Այս թռչունները մեկ օրում մեծանում են 1 սանտիմետրով և հավաքում 200 գրամ քաշ։

Ջայլամաբուծարան ստեղծելու հեռանկարային գաղափարին հավատաց  գործընկերը՝  Ակբա բանկը։ Ջայլամաբուծարանի տարածքում առաջիկայում նոր նախագծեր կլինեն՝  ջայլամի մսի պահածոների գործարանից մինչև կաշվի վերամշակում։

«Էս են բիզնեսը չի, որ կարող է ամեն մարդ անել: Պետք է սիրես, մեծ գումար ներդնես, իսկ գումար ներդնելուց հետո պետք է մի քանի տարի սպասես, որ արդյունք ստանաս։ Ակբա բանկը հավանեց իմ գաղափարը, ընդունեց իմ բիզնես պլանն ու օգնեց ինձ»,- նշում է Մասիսի ջայլամաբուծական ֆերմայի հիմնադիր Արմենակ Ասատրյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img