Հայաստանի երկնքի պողպատե թռչունները. «Արմենիան Հելիքոփթերս»(Տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Երեք տարի առաջ Հայաստանի երկնքում հայտնվեցին պողպատե թռչունները։ «Արմենիան Հելիքոփթերս»-ը ներդրեց ուղղաթիռային թռիչքների ծառայություն՝ հավաքելով ավիացիայի ոլորտում աշխատող պրոֆեսիոնալ թիմ. երկինք բարձրացան բազմաֆունկցիոնալ ուղղաթիռները, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Սկզբում որոշվեց՝ ի՞նչ տիպի թռիչքներ է տեսականորեն հնարավոր իրականացնել Հայաստանում, որից հետո ընտրվեցին ուղղաթիռների տիպերն ու ձեռք բերվեց առաջին ուղղաթիռը: Այն ամերիկյան արտադրության Robinson R66 ուղղաթիռն է՝ նախատեսված է 4 ուղևորի համար,- նշում է «Արմենիան Հելիքոփթերս» ընկերության տնօրենԱրսեն Մանուկյանը։

«Արմենիան Հելիքոփթերս»-ը թռիչքներ է իրականացնում ամենատարբեր առիթներով։ Զբոսաշրջիկների համար մշակվել են հատուկ երթուղիներ, ինչի շնորհիվ հնարավոր է տեսնել Հայաստանի տեսարժան վայրերը՝ խնայելով ժամանակը։ Ինչպես՝ թռիչք դեպի Տաթև կամ Խոր Վիրապ։ 

Ամերիկյան Robinson R66-ից հետո ձեռք բերվեց երկրորդ ուղղաթիռը՝ Airbus H 30-ը՝ մինչև 6 ուղևորի համար։ Իսկ երրորդ ուղղաթիռն արդեն անհրաժեշտություն էր շտապ օգնության աշխատանքներ կատարելու՝ հիվանդներ տեղափոխելու համար։ 2019-ին բանակցություններ սկսվեցին  «Էյրբաս» ընկերության հետ և հատուկ հայկական ընկերության պատվերով ձեռք բերվեց  H125-ը. գործընկերն ԱԳԲԱ Լիզինգն էր։

«Բանակցություններ սկսեցինք ԱԳԲԱ Լիզինգի հետ և որոշում կայացվեց ձեռք բերել H125 ուղղաթիռը։ Բանակցությունները հաջող ավարտելուց հետո մենք ձեռք բերեցինք H125-ը, որն «Էյրբաս»-ի կողմից Հայաստանին վաճառած առաջին ուղղաթիռն է է, մասնավորապես՝ «Արմենիան Հելիքոփթերս»-ին՝ ԱԳԲԱ Լիզինգի ֆինանսավորման միջոցով»,- նշում է  Արսեն Մանուկյանը։

44-օրյա  պատերազմի ընթացքում «Արմենիան Հելիքոփթերս»-ն իրականացրել է 86 թռիչք Երևանից դեպի Սյունիք և հակառակը՝ փրկելով տասնյակ հերոս զինծառայողների կյանքեր՝ տեղափոխելով նրանց Երևանի մասնագիտացված կենտրոններ: Առաջիկայում կբացվի «Արմենիան Հելիքոփթերս»-ի տեխնիկական սպասարկման կենտրոնը, որը նախատեսվում է դառնալ տարածաշրջանում «Էյրբաս»-ի պաշտոնապես սերտիֆիակացված կենտրոնը։

Մանրամասն՝ տեսանյութում:

ԱԳԲԱ Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img