Tue, 10 March
8.1 C
Yerevan
USD: 377.41 RUB: 4.79 EUR: 439.27 GEL: 137.62 GBP: 507.62

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեռնարկատերերին բանկային երաշխիքներ՝ պայմանագրային պարտավորությունների ապահովման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 26 հունվար./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի երաշխիքների միջոցով փոքր և միջին ձեռնարկատերերը կարող են խնայել իրենց գումարները՝ գործընկերների հետ հաշվարկներ կատարելիս և մրցույթներին մասնակցելիս: Բանկն առաջարկում է երաշխիքներ տարբեր ոլորտների ընկերությունների համար՝ սկսած 10 հազ․ ՀՀ դրամից, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկային երաշխիքը պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու ամենաարդյունավետ միջոցներից է և թույլ է տալիս նվազագույնի հասցնել գործարքի հետ կապված ռիսկերը: Այս գործիքի առավելությունն այն է, որ ընկերությունը կարիք չունի՝ շրջանառությունից միջոցներ հանելու կամ վարկեր ձևակերպելու։ Երաշխիքն առավել նպատակահարմար է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են մասնակցել պետական գնումներին և մրցույթներին կամ որպես կապալառու՝ կնքել այլ խոշոր պայմանագիր:

ՎՏԲ-Հայաստան Բանկն անհատապես ուսումնասիրում է երաշխիքի յուրաքանչյուր հայտ և սահմանում է հասանելի գումարը՝ հաշվի առնելով հաճախորդի կարիքները և մրցույթի կամ պայմանագրի պայմանները: Փոքր բիզնեսի հաճախորդները կարող են ստանալ երաշխիք ՀՀ դրամով, միջին բիզնեսի հաճախորդները՝ նաև ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով։ Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ (կամ համարժեք արտարժույթ):

Երրորդ անձանց նկատմամբ փոքր և միջին բիզնեսի պարտավորություններն ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է բոլոր տեսակի բանկային երաշխիքները՝ կախված պայմանագրի առանձնահատկություններից և ընկերության գործունեության ոլորտից.

• Պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման երաշխիքներ. Բանկը մատակարարի անունից գնորդին երաշխավորում է ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման պայմանագրի կատարումը,
• Վճարման երաշխիքը ապահովում է ապրանքների կամ ծառայությունների վճարման պահանջների կատարումը պահանջված ժամկետում,
• Որակավորման երաշխիքը ապահովում է, որպեսզի պայմանագրով նախատեսված ծառայությունները կամ աշխատանքները համապատասխանեն պահանջվող որակավորման չափանիշներին,

• Տենդերային երաշխիքը տրամադրվում է մրցութային փաստաթղթերին համապատասխան՝ մրցույթի մասնակցի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկը սահմանել է բանկային երաշխիքների տրամադրման արտոնյալ սակագին` 0,1 տոկոսային կետով ցածր գործող տոկոսադրույքից: Այն կարող են ձեռք բերել գործարարները, ովքեր դիմել են բանկային երաշխիք ստանալու համար www.itender.am էլեկտրոնային հարթակի միջոցով։

«Մենք մշտապես աշխատում ենք ապրանքների և ծառայությունների որակը բարելավելու, բիզնես գործընթացների արդյունավետությունն ու կառավարելիությունը բարձրացնելու համար անհրաժեշտ ժամանակակից լուծումների ներդրման ուղղությամբ: 2021թ․ համար տրված երաշխիքների ծավալը 165%-ով գերազանցել է 2020թ․ նույն ցուցանիշը։ Գործընկերոջ՝ www.itender.am էլեկտրոնային հարթակի հետ համագործակցության նոր ձևաչափը հնարավորություն կտա հաճախորդներին դիմել բանկային երաշխիքի համար անմիջապես կայքում, որտեղ տեղադրված է իրենց հետաքրքրող տենդերային մրցույթը՝ առանց բանկի գրասենյակ այցելելու»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Ավագյանը։

Բանկային երաշխիք ձևակերպելու համար անհրաժեշտ է գրավ կամ երաշխավորություն: Տեղական երաշխիքների տրամադրման միջնորդավճարը գանձվում է 0,3%-ից մինչև 0,75%-ի չափով եռամսյակային կտրվածքով, իսկ միջազգային երաշխիքների դեպքում միջնորդավճարը կախված է գործարքի պայմաններից:

ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկային երաշխիքների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ պաշտոնական կայքում, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում, որտեղ հաճախորդների հետ աշխատանքի մենեջերը կիրականացնի խորհրդատվություն և կօգնի Ձեզ հավաքագրել փաստաթղթերի անհրաժեշտ փաթեթը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկի և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ Կոմիտասի անվան պուրակը կբարեկարգվի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img