ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2021թ.-ի արդյունքում ավելացել են մոտ 5,9%-ով՝ գերազանցելով 7տրիլիոն դրամը. ԿԲ նախնական տվյալներ

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, պատախանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին, ներկայացրել է 2021թ.-ի արդյունքում երկրի բանկային համակարգի գործունեության մի շարք նախնական ցուցանիշներ:

«Ունենք պարտավորությունների աճ՝ մոտ 6%, ընդհանուր ակտիվների աճ՝ 5,88%: Եթե խոսենք բացարձակ թվերով, բանկային համակարգի ընդհանուր ակտիվները կազմել են մոտ 7 տրիլիոն 085 մլրդ դրամ, պարտավորությունները՝ 6 տրիլիոն 167 մլրդ դրամ, ընդհանուր կապիտալը՝ մոտ 900 մլրդ դրամ», – ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե բանկային հատվածում սպասվու՞մ են միաձուլման գործարքներ կամ նոր ֆինանսական ինստիտուտների մուտք՝ Գալստյանը նշեց, որ այդ գործընթացն իրականացվում է բնական:

«Իմ կողմից սխալ կլինի հրապարակել որևէ տեղեկատվություն: Դա մշտական պրոցես է. բանկիրներն ու ներդրողները մշտապես քննարկում են միաձուլումը, վաճառքները, նոր ներդրումները», – ավելացրեց ԿԲ նախագահը:

Հիմա Հայաստանում գործում է 17 առևտրային բանկ: ՀԲՄ-ի տվյալներով, 2021թ.-ի 9 ամսում Հայաստանի բանկային համակարգի շահույթը կազմել է 66,9մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 13,1%-ի աճ), ակտիվները՝ 6,9 տրիլիոն դրամ (3,7%-ի աճ), պարտավորությունները՝ մոտ 6 տրիլիոն դրամ (3,7%-ի աճ), վարկային ներդրումները՝ 3,9 տրիլիոն դրամ (6,7%-ի անկում), ավանդները՝ 3,9 տրիլիոն դրամ (3,9%-ի աճ): Հայկական բանկերի կապիտալը 2021թ.-ի 9 ամսում կազմել է 927մլրդ դրամ (4,2%-ի աճ): Բոլոր բանկերն ունեն 541 մասնաճյուղ, համակարգում աշխատակիցների թիվը հասել է 12,7 հազարի, հաճախորդների թիվը 3,3 միլիոն է, ովքեր համակարգում ունեն ավելի քան 6,5մլն հաշիվ (1 դրամը 483,38 դրամ է):-0-

  • Պիտակներ
  • 234
spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Հայաստանի բրոքերային շուկան մինչև 2030թ․–ը․ «ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացրել է հետազոտություն

Հետազոտությունը հիմնված է շուկայի հինգ խոշոր մասնակիցների հետ 2026 թ․–ի գարնանն անցկացված խորը փորձագիտական հարցազրույցների վրա

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 19–25)

Անցած շաբաթվա Հայաստանի ֆինանսական օրակարգը կենտրոնացած էր 2026 թվականի ինը ամիսների բանկային ոլորտի գործունեության արդյունքների, պարտատոմսերի շուկայի զարգացման և ֆինանսական կարգավորման կատարելագործման վրա

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img