Ֆոնդային բորսայից կարող եք ձեռք բերել Ակբա բանկի բաժնետոմսեր (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի./ԱՌԿԱ/. Արդեն քաղաքացիներն ու գործարար աշխարհը կարող են գնել Ակբա բանկի ցուցակված բաժնետոմսերը: 2021-ին բանկը իրականացրել էր 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ դրամ ծավալով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի բաժնետոմսերն ընդգրկված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում։

«Մենք հայտարարեցինք Ակբա բանկի՝ բորսայում բաժնետոմսերի գնանշման մասին: Այսօր պատմական օր է թե՛ բանկի, թե՛ բանկի բաժնետերերի և, ինչու ոչ,  Հայաստանում գործարար աշխարհի համար: IPO-ի՝ այսինքն բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման փուլը հաջողությամբ ավարտեցինք, ունենք 5270 բաժնետեր: Վերջին փուլը բորսայում գնանշումն էր, որի գործընթացը մենք ազդարարեցինք։ Կցանկանամ, որ մեր օրինակին հետևեն շատ ընկերություններ, որովհետև բորսայում պետք է շատ լինեն մեր նման ընկերություններ, բաց բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսեր, որպեսզի մենք ընդհանուր առմամբ հետաքրքիր լինենք նաև դրսի ներդրողների համար: Կարծում եմ, որ ամենալավ ճանապարհը, որ մենք Հայաստանում ներդրումներ ապահովենք, դա բորսայի միջոցով բաժնետոմսերի ձեռքբերումն է»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

«Ակբա բանկը, կարելի է ասել, ամենալայն շերտերով գումար ներգրաված  բանկն է: Բանկի առաջնային տեղաբաշխումը տևեց մի քանի շաբաթ և իրականացվեց հատուկ տեխնոլոգիաների միջոցով՝ օնլայն հարթակի միջոցով՝ իրենց բանկային ծրագրի միջոցով, և շատ մեծ քանակի ներդրողներ ներգրավեց շատ կարճ ժամանակում: Կարելի է ասել, որ սա հաջողություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար: Միակ ընկերությունն է նաև, որ փորձեց ոչ միայն առաջնային տեղաբաշխումով իր գործը վերջացնել, այլ նաև փորձում է որպես բանկ, որպես բրոքեր երկրորդային շուկայում էլ ձևավորել ակտիվություն, աշխուժություն, որպեսզի  երկրոդային շուկայում էլ լինեն առաջարկ և պահանջարկ»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու կամ վաճառելու համար կարող եք մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ։

Աելին իմանալու համար այցելեք invest.acba.am կայք:

Բաժնետոմսերի առք ու վաճառքի գործընթացին կարող եք հետևել այստեղ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՌԴ-ից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները էական ազդեցություն չեն ունենա աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա. ՀՀ ԿԲ նախագահ

Ռուսաստանից կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումները, ինչպես սպասվում է, էական ազդեցություն չեն ունենա Հայաստանից աշխատանքային միգրանտների և ռելոկանտների վրա, կարծում է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img