«WineWorks». հայկական գինեգործության նոր շունչը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./ԱՌԿԱ/. Տավուշի «Լալվարն» ու «Բանանցը», «Կապուտկենին» ու «Ջրջրուկը», Արցախի «Խնդողնին» և Վայոց ձորի «Արենին»… «WineWorks» գինեգործական ընկերությունում քարտեզագրել են հայկական խաղողի սորտերը՝ ըստ շրջանների, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը:

Արդեն 8 տարի «WineWorks»-ը զարգացնում է հայկական գինեգործությունն ու աշխարհին ներկայացնում հայկական խաղողի սորտերը։ Ընկերության հիմնադիրը Վահե Քեուշգուերյանն է, ով գինեգործությամբ է զբաղվել Կալիֆորնիայում և Իտալիայում, հետո վերադարձել է Հայաստան և ստեղծել սեփական ընկերությունը։

«WineWorks»-ում աշխատում են հայկական խաղողի 20-ից ավելի սորտի հետ։ Ընկերությունն արտադրում է սեփական գինիներն ու գինեգործական ծառայություններ մատուցում նաև այլ ընկերությունների։ «WineWorks»-ը մասնագիտացված ընկերություն է, որը նպաստում է հայկական գինեգործության զարգացմանը՝ իր փորձով և տեխնոլոգիաներով:

«WineWorks»-ի գործընկերը Ակբա Լիզինգն է, որն ընկերությանն աջակցել է արտադրական սարքավորումների ձեռքբերման  գործում։

«Սարքավորումների մեծ մասը մենք ձեռք ենք բերել Ակբա Լիզինգի միջոցով: Մեր թիվ մեկ գործընկերն Ակբա Լիզինգն է՝ մեկ պատճառով, որ այն ավելի մեծ փորձ ունի ու իրենց պրոցեսը արագ է։ Լիզինգը նուրբ է ու ճկուն։ Մենք առաջին հերթին Ակբայի հետ ենք աշխատում. շատ հեշտ է և արագ: Նաև այլ սարքավորումների ձեռքբերման համար է Ակբա Լիզինգը մեզ համար առաջին ընտրություն»,- նշում է «WineWorks» գինեգործական ընկերության տնօրեն Վահե Քեուշգուերյանը։

«WineWorks»-ում վստահ են՝ Հայաստանը խաղողագործության համաշխարհային պատմության մեջ դիրքավորվելու է որպես գինեգործության օրրան։ Քյոշ, Օշին, Զուլալ… «WineWorks»-ի սեփական գինիները տարբերվում են իրենց բարձր որակով։ Արտահանվում են ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան, Չինաստան:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է:

Մանրամասն՝ տեսանյութում: Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img