Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 2022թ.–ի IV եռամսյակում

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի./ԱՌԿԱ/. «ՍՌԿԱ» գործակալությունը հրապարակում է Հայաստանի թոփ 10 առևտրային բանկերի ցանկը` ըստ շահույթի մեծության 31.12.2022թ.–ի դրությամբ։

Հարկերը վճարելուց հետո շահույթը Հայաստանում գործող 18 բանկերում IV եռամսյակի արդյունքում գերազանցել է 262,8 մլրդ դրամը` 2021թ.–ի ցուցանիշի համեմատ ավելանալով 205,59 տոկոսով։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի համաձայն, 2022թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ բանկային համակարգում շահույթի մեծությամբ առաջատարի դիրքում է Արդշինբանկը։ Բանկի շահույթը կազմել է 62.2 մլրդ դրամ (355,64 տոկոսի աճ)։

Երկրորդ տեղում է Ամերիաբանկը, որի շահույթը կազմել է մոտ 44,3մլրդ դրամ (128 տոկոսի աճ), երրորդ տեղում է Էվոկաբանկը` 25,7 մլրդ դրամ շահույթով (2,180.75 տոկոսի աճ)։

«ԱՌԿԱ» գործակալության վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Ինեկոբանկը` մոտ 23,5 մլրդ դրամ շահույթով (162,52 տոկոսի աճ), շահույթի ծավալով հինգերորդն Ակբա բանկն է` 22,7 մլրդ դրամ (131,69 տոկոսի աճ), վեցերորդ հորիզոնականում է IDBank–ը` մոտ 15 մլրդ դրամ (872,26 տոկոսի աճ), յոթերորդը Կոնվերս բանկն է` ավելի քան 14 մլրդ դրամ (240 տոկոսի աճ)։

ԱրարատԲանկը զբաղեցրել է վարկանիշի վեցերորդ հորիզոնականը` 11,1 մլրդ դրամ ցուցանիշով (554,73 տոկոսի աճ), HSBC Բանկ Հայաստանը 9–րդն է` մոտ 8 մլրդ դրամ շահույթով (148,61 տոկոսի աճ)։ Լավագույն տասնյակը եզրափակում է Արցախբանկը` 7,4 մլրդ դրամ շահույթով (37,03 տոկոսի աճ)։

Բանկերի վարկանիշի աղբյուրը «ԱՌԿԱ» գործակալության «Հայաստանի բանկերը» ֆինանսատնտեսական տեղեկագիրն է, որը կազմվել է Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան ՀՀ բանկերի կողմից հրապարակվող օպերատիվ հաշվետվությունների հիման վրա։

Այս տեղեկագիրն ու «ԱՌԿԱ» գործակալության մյուս ինֆորմացիոն պրոդուկտները ձեռք բերելու համար խնդրում ենք դիմել մարկետինգի բաժին (е-mail: [email protected])։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Հայաստանն ու Վրաստանը նպատակադրված են ներդնել ակնթարթային վճարումներ և միասնական QR-կոդեր. ֆինտեխ-ինտեգրման նոր քայլեր

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են համագործակցությունը ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում, այդ թվում՝ ակնթարթային վճարումների համակարգերի սինխրոնացման, բանկային հաշիվների բացման պարզեցման և միասնական QR-կոդերի ներդրման ոլորտում

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Հայաստանի ռիսկի հավելավճարը պատմական նվազագույն մակարդակի վրա է․ ԿԲ փոխնախագահ

Նուրբեկյանը նշեց, որ զարգացող շուկաներում նկատվող կապիտալի արտահոսքը, առնվազն մինչ օրս, Հայաստանում չի արձանագրվել, քանի որ ռիսկի հավելավճարը մնում է բավականին կայուն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img