ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ֆինանսական և IT ընկերությունների միջև «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./ԱՌԿԱ/. Երևանում ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ», խաղի առաջնությունը, որին մասնակցում էին թիմեր բանկային և IT ոլորտներից: Ստացված բոլոր դրամական մրցանակները ծրագրի մասնակիցները և կազմակերպիչները նվիրաբերել են բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

«Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» մրցաշարին մասնակցեցին ընդհանուր 9 թիմ, այդ թվում, ՎՏԲ-Հայաստան Բանկը: Խաղն անցկացվեց երկու փուլով, որոնցից յուրաքանչյուրում առաջարկվել է պատասխանել 15 հարցի։ Բարեգործական առաջնության արդյունքներով որոշվեցին հաղթողներ «Լավագույն թիմ», «Լավագույն խաղացող», «Լավագույն պատասխան» և «Լավագույն հարց» անվանակարգերում։

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում մենք հատկապես կարևորում ենք բարեգործական գործունեությունը՝ մասնակցելով տարաբնույթ ծրագրերի։ Մեզ համար ամենակարևորն այն է, որ այս նախագիծը հնարավորություն է ընձեռում օգնել երեխաներին, ովքեր աջակցության կարիք ունեն։ Իսկ խաղի մասնակիցների համար սա գիտելիքները ստուգելու հիանալի հնարավորություն է՝ պատասխանը փնտրելու համար տրված սեղմ ժամանակի պայմաններում», – նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Անձնակազմի կառավարման վարչության պետ Արտյոմ Ղուկասյանը։

Այս տարի ՎՏԲ-Հայաստան Բանկն ակտիվորեն մասնակցում է նաև երկրում իրականացվող բնապահպանական ծրագրերին։ Բանկը մասնակցում է Հայկական դրամի 30-ամյակի առթիվ՝ Լոռու մարզի Ջրաշեն և Ուրասար համայնքներում  50 հա նոր անտառի հիմնման նախագծին։ Անտառատունկն իրականացվելու է փուլերով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Առողջության համընդհանուր ապահովագրությունից օգտվել է ավելի քան 1,85 մլն շահառու, փոխհատուցումների ծավալը գերազանցել է 150 մլրդ դրամը. ԱՆ

Հայաստանում այս պահի դրությամբ առողջության ապահովագրության համակարգում ներառված է 1 մլն 815 հազար շահառու, փոխհատուցումները գերազանցել են 150 մլրդ դրամը, հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը։

IDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

IDBank-ը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում նոր համագործակցություն է սկսել այս անգամ Սևան համայնքում բնակվող Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար։

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ՀՀ-ն առաջարկել է ՎԶԵԲ-ին ընդլայնել ՓՄՁ-ների աջակցությունը՝ արտահանման դիվերսիֆիկացման նպատակով

Սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՎԶԵԲ-ի Թուրքիայի և Կովկասի հարցերով գործադիր տնօրեն Էլիզաբետտա Ֆալչետտիի գլխավորած պատվիրակությունը պայմանավորվել են առաջ մղել համագործակցության օրակարգը։

Հայաստանն ու ԱԶԲ-ն քննարկում են համագործակցության առաջիկա ուղղությունները

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Լյազիզա Սաբիրովան քննարկել են համագործակցության առաջիկա ուղղություններն ու ենթակառուցվածքային նախագծերը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img