ԱրարատԲանկը բացել է հերթական մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./ԱՌԿԱ/. Կոտայքի մարզի նորաբաց «Մուլտի Մեջիք Մոլ»-ում բացվել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի` ԱրարատԲանկի «Կոտայք» մասնաճյուղը, որը կգործի առևտրի կենտրոնի ժամային գրաֆիկի համաձայն՝ 10։00-ից 22։00-ը, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։  

Ֆինանսական ժամանակակից լուծումներով և բանկային նորարարական տեխնոլոգիաներով մասնաճյուղը հաճախորդների հետ փոխգործակցության ևս մեկ հարթակ է, որի նպատակն է ապահովել վստահելի, կայուն միջավայր գործընկերների և հաճախորդների համար։

Նոր մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել մատուցվող ծառայությունների լայն շրջանակից, որը ընդգրկում է, սակայն չի սահմանափակվում բանկային և քարտային հաշիվներով, միջազգային դրամական փոխանցումներով, սպառողական և բիզնես վարկերով։ Մասնաճյուղին կից գործում է նաև բանկոմատ և վճարային տերմինալ, ինչը ինքնասպասարկման և հերթերից խուսափելու հնարավորություն է։

«Նոր բիզնես միջավայրում հերթական մասնաճյուղի բացմամբ մենք ընդլայնում ենք մեր հաճախորդակենտրոն գործունեությունը։ Հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած մասնաճյուղի պրոֆեսիոնալ աշխատակազմը կապահովի հաճախորդների բարձրակարգ սպասարկումը՝ միաժամանակ բացահայտելով վերջիններիս կարիքներն ու խնդիրները սպասարկման ընթացքում», – նշել է ԱրարատԲանկի Գործադիր տնօրենի առաջին տեղակալ Կարեն Սարգսյանը։     

ԱրարատԲանկի մասնաճյուղային ցանցը ընդգրկում է 51 մասնաճյուղ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար (ՎԻԴԵՈ)

COP17-ի շրջանակում Ակբա բանկը մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախաձեռնությամբ կայացած պանելային քննարկմանը

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img