Freedom Broker Armenia-ն մտադիր է դառնալ Հայաստանի ֆոնդային շուկայի առանցքային դերակատարը

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./ԱՌԿԱ/. Freedom Broker Armenia-ն միջնաժամկետ հեռանկարում մտադիր է դառնալ Հայաստանի ֆոնդային շուկայիառանցքային դերակատարը, հայտարարել է հայտարարել է Freedom Holding-ի համահիմնադիր և Հայաստանի մասով համակարգող ղեկավար Իգոր Կլյուշնևը:

«Արդեն հիմա մենք, թերևս, ամենափորձառու դերակատարն ենք, ով մասնագիտացած է ֆիզիկական անձ – հաճախորդների հետ փոխգործակցության մեջ, հենց սա է մեր հիմնական փորձը, հիմնական բեքգրաունդը», – հայտարարել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում:

Փորձագետը նշել է, որ ընկերությունն առաջին հերթին կենտրոնանում է կրթական ծառայությունների մատուցման վրա, քանի որ իր ներկայության բոլոր տարածաշրջաններում բախվել է այն փաստի հետ, որ մարդիկ բավարար տեղեկացված չեն։

«Մարդիկ չունեն բավարար գիտելիքներ, որպեսզի ճիշտ գնահատեն ներդրումային պրոդուկտների առավելությունները՝ դեպոզիտների կամ անշարժ գույքում կատարվող ներդրումների համեմատ», – ասել է Կլյուշնևը:

Freedom Holding-ի համահիմնադիրը նշել է, որ իրենց գործունեության առանցքային պահերից է նաև լայն վերլուծական տեղեկատվության տրամադրումը, առաջին հերթին, ամերիկյան շուկայի վերաբերյալ, որի վրա կենտրոնացած է ընկերությունը, ինչպես նաև եվրոպական շուկաների մասով:

«Եվ, իհարկե, ուժեղացնում ենք ծածկույթը հայկական շուկայի մասով», – ավելացրել է նա:

Կլյուշնևն ընդգծել է, որ Freedom Holding-ը շահագրգռված է Հայաստանում բորսայի զարգացմամբ։

Նրա խոսքով, ակնկալվում է նաև հայկական ընկերությունների աջակցությունը, որոնք կցանկանան իրենց պարտատոմսերը տեղաբաշխել բորսայում կամ հետագայում իրականացնել IPO:

«Մենք ունենք տեղաբաշխման լավ փորձ տարբեր տարածաշրջաններում: Լավ գիտենք, թե ինչ փուլեր է անցնում բիզնեսը հրապարակայնության նախապատրաստման համար։ Հետևաբար, բոլոր ջանքերը կգործադրենք տեղական շուկայում իրացվելիությունը բարձրացնելու համար, քանի որ դա Հայաստանի բորսայի համար այս պահին առանցքային կետ է, որը հետագայում կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրողների»,- ասել է նա:

Freedom Broker Armenia ներդրումային ընկերությունը ստացել է Կենտրոնական բանկի լիցենզիան 2021թ.-ի նոյեմբերի 9-ին: Այն Freedom Holding Corp. ամերիկյան հոլդինգի դուստր ընկերությունն է:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img