ԱՄՀ-ն ակնկալում է, որ ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը կնպաստի գնաճի կայունացմանը մոտ 4%-ի սահմաններում

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը կնպաստի առաջիկա ժամանակահատվածում գնաճի կայունացմանը մոտ 4%-ի սահմաններում: Նման կանխատեսում է արել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում:

Նա նշել է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում գնաճի տեմպերն անսպասելիորեն արագ նվազել են, ինչը բացատրվում է դրամի փոխարժեքի աճով, ինչպես նաև սննդամթերքի և տրանսպորտային ծառայությունների գների նվազմամբ:

«Գնաճի վերջին իրադարձություններն ընդգծում են, որ հեռանկարների անորոշությունը շատ բարձր է մնում: Մի կողմից սպասվում է, որ պարենի և հումքային ապրանքների գները և արագ նվազող գնաճը առևտրային գործընկեր երկրներում կունենան նվազեցնող ազդեցություն գնաճի վրա: Մյուս կողմից, աշխատավարձերի աճի և վարկային ընդլայնման բարձր տեմպերը, զուգորդված բարձր ներքին պահանջարկվող, կարող են գնաճային ճնշումները պահել բարձր մակարդակի վրա», – պարզաբանել է Ազուրը:

ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը շնորհակալություն է հայտնել ՀՀ Կենտրոնական բանկին 2021-2022 թվականներին բարձր գնաճի դեմ պայքարում ամենաակտիվ կենտրոնական բանկերից մեկը լինելու համար։

«Այս ժամանակահատվածում վերաֆինանսավորման տոկոսադրույքը մինչև 10,75% բարձրացնելը օգնեց զսպել գնաճը և գնաճային սպասումները», – ասել է նա:

Վերջին երեք ամիսներին Հայաստանում գրանցվել է գների անկում. Այսպես, հունիսին 12-ամսյա գնանկումը կազմել է 0,5%, հուլիսին՝ 0,1%, իսկ օգոստոսին՝ 0,2%։ 2023 թվականի պետական ​​բյուջեում գնաճն ամրագրվելէ 4% (±1,5%)։ Կենտրոնական բանկի հունիսյան կանխատեսմամբ՝ ընթացիկ տարեվերջին 12-ամսյա գնաճը նշված թիրախից փոքր-ինչ ցածր կլինի։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՀՀ ԿԲ-ն և բանկերը պատրաստ են խստացնել հեռախոսային խարդախության դեմ պայքարի մեխանիզմները. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկը բանկերի հետ համատեղ պատրաստ է ներդնել հեռախոսային խարդախությունների կանխարգելման ավելի խիստ մեխանիզմներ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img