ԱՄՀ-ն ռիսկեր է տեսնում հայկական դրամի ինչպես ամրապնդման, այնպես էլ թուլացման դեպքում

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի բացառում ռիսկեր հայկական դրամի ինչպես ամրապնդման, այնպես էլ թուլացման դեպքում: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը՝ «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում պատասխանելով այն հարցին, թե մինչև տարեվերջ հայկական արժույթի վարքի ինչպիսի սցենարներ կան:

«Ուկրաինայում պատերազմի սկզբից դրամի փոխարժեքը զգալիորեն աճել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերների արժույթների նկատմամբ, ինչը մեծապես պայմանավորված է կապիտալի ուժեղ ներհոսքով։ Ինչպես ՀՀ Կենտրոնական բանկը, այնպես էլ մենք ռիսկեր ենք տեսնում երկու կողմից», – ասել է Ազուրը:

Նա պարզաբանել է, որ մի կողմից, կապիտալի ներհոսքի հնարավոր շրջադարձը կարող է նվազման ճնշում գործադրել դրամի վրա: Մյուս կողմից, եթե կապիտալի ներհոսքը շարունակվի, ապա չի բացառվում դրամի հետագա ամրապնդումը։

«Ամեն դեպքում, կարևոր է ճիշտ քաղաքականություն իրականացնել, որպեսզի տնտեսությունը և ֆինանսական համակարգը կայուն լինեն և փոխարժեքի ժամանակավոր տատանումները էապես չազդեն դրանց վրա», – ընդգծել է ԱՄՀ տարածաշրջանային տնօրենը:

Ըստ ԵԱԶԲ-ի վերլուծաբանների՝ 2022 թվականի երկրորդ եռամսյակի սկզբից հայկական դրամն առևտրային գործընկեր երկրների արժույթների նկատմամբ դրսևորել է կայուն ամրապնդում. այս տարվա հուլիսի վերջին, 2022 թվականի սկզբի համեմատ, հայկական դրամը ամրապնդվել է. տարեկան կտրվածքով դոլարի նկատմամբ՝ 19,8%-ով, եվրոյի նկատմամբ՝ 21,7%-ով և ռուսական ռուբլու նկատմամբ՝ 32,4%-ով։

Fitch վարկանիշային գործակալությունը ակնկալում է, որ 2023-2024 թվականներին դրամը չափավոր կարժեզրկվի, բայց ավելի բարձր մակարդակ, քան մինչ ուկրաինական հակամարտությունը, մինչդեռ S&P-ն ակնկալում է, որ հայկական դրամը կսկսի արժեզրկվել ընթացիկ հաշվի դեֆիցիտի ավելացմանը և փոխանցումների դանդաղմանը զուգահեռ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ․ S&P 500–ի և Nasdaq–ի ֆյուչերսները նվազել են, դոլարը՝ թուլացել

Ամերիկյան ֆոնդային ֆյուչերսները նվազել են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների առաջին արդյունքների ֆոնին, որոնք մատնանշում են դեմոկրատների դիրքերի ուժեղացումը

ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է կեղծ լիազորագրերով և տեղեկանքներով  խարդախության նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը քաղաքացիներին նախազգուշացնում է կեղծ փաստաթղթերի կիրառմամբ զեղծարարությունների հաճախակիացած դեպքերի մասին, որոնք իբր տրամադրվել են ԿԲ-ի կողմից

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img