Մինչև 50 մլն բիզնես վարկ՝ միայն եկամուտների հայտարարագրի հիման վրա

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է նոր հատուկ առաջարկ բիզնեսի համար, որի շրջանակում Բանկը ՓՄՁ-ներին կտրամադրի ֆինանսավորում սեղմ ժամկետներում և պահանջվող փաստաթղթերի նվազագույն փաթեթի հիման վրա, հաղորդում է Բիբլոս Բանկի մամուլի ծառայությունը։

Մինչև 50,000,000 դրամի չափով (կամ համարժեք արժույթով) վարկ ձեռք բերելու համար հաճախորդը պետք է միայն հայտարարագրի եկամուտներն ու ծախսերը, և Բանկը որոշումը կկայացնի դրա հիման վրա։

Հայտը ներկայացնելուց հետո պատասխանը հաստատվում է հաշված օրերի ընթացքում։

Բանկը տրամադրում է նաև սպասարկման հատուկ պայմաններ, ներառյալ՝ բիզնես քարտի և Օնլայն բանկինգի անվճար սպասարկում 15 ամիս շարունակ։

Հատուկ առաջարկը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը:

Ֆինանսավորման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը: Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img