Հայաստանում օգոստոսին դրամական փոխացումների զուտ ներհոսքը 52%-ով գերազանցել է հուլիսի ցուցանիշը. ՀԲ

ԵՐԵՎԱՄ, 1 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Հայաստանում դրամական փոխանցումների ներհոսքն ու արտահոսքը օգոստոսին, հուլիսի համեմատ, զգալիորեն աճել են՝ ձևավորելով զուտ ներհոսք, որը 52%-ով գերազանցում է նախորդ ամսվա ցուցանիշը։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – October 2023» զեկույցում։

«Այդուհանդերձ դրամական փոխանցումների զուտ ներհոսքերն օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 30%-ով ցածր են եղել»,- ասվում է հետազոտության մեջ։

Վերլուծաբանները նշում են, որ այս անկման պատճառը արտահոսքի 74% աճն է (այդ թվում՝ դեպի Ռուսաստան արտահոսքի կրկնապատկումը ցածր բազայից)։

«Օգոստոսին դրամական փոխանցումների մեծ մասն իրականացվել է դեպի Ռուսաստան, դրան բաժին է ընկելներհոսքի 66,2%-ը և արտահոսքի 20%-ը։ Մնացած արտահոսքերն ուղղվել են ԱՄՆ, Արևմտյան Եվրոպա և այլ երկրներ»,- ասվում է զեկույցում:

Կենտրոնական բանկի հաշվետվության համաձայն՝ արտերկրից ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով իրականացված անդրսահմանային փոխանցումները 2023 թվականի հունվար-օգոստոսին գերազանցել են 3,8 մլրդ դոլարը՝  նախորդ տարվա 8 ամսում գրանցված մոտ 2,9 մլրդ դոլարի համեմատ։ Ռուսաստանի Դաշնությունից փոխանցումները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 2,7 մլրդ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1,9 մլրդ դոլարի համեմատ, իսկ ԱՄՆ-ից՝ նվազել են (430,6 մլն դոլար՝ 433,8 մլն դոլարի համեմատ)։

Ֆիզիկական անձանց կողմից ՀՀ բանկային համակարգով Հայաստանից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալն այս տարվա 8 ամիսների ընթացքում կազմել է 2,6 մլրդ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել է1,5 մլրդ դոլար։ Ռուսաստանի Դաշնությունց Հայաստան իրականացված փոխանցումները կազմել են 460,3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 256,5 մլն դոլարի համեմատ,իսկ Հայաստանից ԱՄՆ՝ 288,1 մլն դոլար՝ 174 մլն դոլարի համեմատ։

Այսպիսով, զուտ ներհոսքը ութ ամիսներում կազմել է 1,2 մլրդ դոլար՝ 2022 թվականի հունվար-օգոստոսի 1,4 մլրդ դոլարի համեմատ։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img