«Աղավնատուն». բնության շնչով և բնության գրկում կառուցված հյուրատունը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Տավուշի Աղավնավանքում զբոսաշրջիկների սիրելի կանգառներից մեկը դարձել է «Աղավնատուն» հյուրատունը։ Հյուրատան մի կողմում Դիլիջանի ազգային պարկն է, մյուսում՝ Կարմիր գրքում գրանցված կենիների պուրակը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հյուրատան հիմնադիրը ծնունդով Աղավնավանքից Ալեքսան Ներսիսյանն է, ով մինչև հյուրատան կառուցումը հարազատ գյուղում ուղեկցում էր զբոսաշրջիկների խմբերին, ծանոթացնում տեղի պատմամշակութային վայրերին, համագյուղացիների տանը համեղ հյուրասիրություն կազմակերպում։ Հետո որոշեց սկսել սեփական գործն ու կառուցեց 5 սենյակից բաղկացած «Աղավնատունը», որը գինի-հյուրատուն կոնցեպտով է. այստեղ են արտադրվում «Կինէա» գինիները, որոնք անունը ստացել են հայ կնոջ պատվին։

Ալեքսանի՝ հյուրատան կառուցման գաղափարին հավատացին գործընկերները. հյուրատունը Ակբա Ֆեդերացիայի և Գերմանիայի բնության պահպանության միության՝ NABU-ի «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի շահառուներից է: Տրամադրված դրամաշնորհի միջոցով Ալեքսանը նորոգել ու կահավորել է հյուրատունը։

«Հյուրատան սենյակները տարբերվում են ջերմությամբ, որովհետև այստեղ ահռելի սեր ու հոգի ենք դրել։ Յուրաքանչյուր դետալի ու պատերի վրա ձեռքի աշխատանք է եղել. բնությունն է նկարված ամեն տեղում։ Սկզբում այստեղ փոքր ռեստորան էր, որտեղ միայն սնունդ էինք մատուցում։ Հետո գաղափար առաջացավ ստեղծել մի բան, որի շուրջ կարելի է կենտրոնանալ։ Եվ դա «Աղավնատունն» է։ Ակբա Ֆեդերացիայի ու NABU-ի հետ համագործակցությունը վաղուց ենք սկսել։ Երբ փոքր ռեստորանից հետո սկսեցինք «Աղավնատան» կառուցման աշխատանքները, հայտարարությամբ տեսանք, որ Ակբա Ֆեդերացիան ու NABU-ն առաջարկում են գյուղական տուրիզմի զարգացման ծրագիր։ Նրանց աջակցությամբ մենք «Աղավնատանը» ներդրում կատարեցինք»,- նշում է Ալեքսան Ներսիսյանը։

Ալեքսանն այժմ մեկ ցանկություն ունի. Աղավնավանքում պետք է զարգացնել բիզնես միջավայրը, որ հարազատ գյուղը դառնա Հայաստանի զբոսաշրջային կարևոր ուղղություններից մեկը։

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս  մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասն՝ տեսանյութում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img