Կոնվերս Բանկը և ԵՊՀ-ը կնքել են համագործակցության համաձայնագիր (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Կոնվերս Բանկ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ միավորելու երկու կառույցների ջանքերը ֆինանսական ոլորտի մասնագետների վերապատրաստման, կրթական, գիտահետազոտական աշխատանքներ և համատեղ այլ ծրագրեր իրականացնելու համար, նշվում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը:

Конверс

Սահմանված նպատակներին հասնելու համար օգտագործվելու են ԵՊՀ ուսումնամեթոդական բազաները, լաբորատորիաները,  ինչպես նաև Կոնվերս Բանկի ու Մայր բուհի մարդկային ռեսուրսները, մասնագիտական գիտելիքները, ունակություններն ու հմտությունները:

Անդրանիկ Գրիգորյանն իր խոսքում նշել է միջազգային չափորոշիչներին համապատասխան, մրցունակ կրթության կարևորությունը. «Այսօրվա ուսանողները վաղը համալրելու են տարբեր ոլորտների կառույցների, այդ թվում՝ բանկերի աշխատակիցների շարքերը: Մենք՝ որպես պատասխանատու բիզնես, կարևորում ենք մասնակցությունը ֆինանսական համակարգի մասնագետների պատրաստման գործում և պատրաստ ենք աջակցել ինչպես մեր փորձառությամբ, այնպես էլ տարբեր համատեղ նախագծերի իրականացման միջոցով»։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ կրթության զարգացման երաշխիքներից մեկը կապն է աշխատաշուկայի հետ. «Համալսարանի տրամադրած գիտելիքը պետք է իր արդյունավետ կիրառությունը գտնի աշխատանքում։ Այս համագործակցությամբ մենք կկարողանանք հասկանալ ու ձևակերպել արդի միտումները, վերանայել մեր կրթական ծրագրերն ու քայլել ժամանակի պահանջներին համընթաց»։

Конверс

Բուհ-մասնավոր ընկերություն կապն ամրապնդելու և զարգացնելու համար կազմակերպվելու են գիտաժողովներ, կլոր սեղան-քննարկումներ, այդ թվում՝ միջազգային, միմյանց են ներկայացվելու կատարված հետազոտությունների արդյունքները։

Հաստատված գործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ունենալու իրենց մասնագիտական պրակտիկան անցնելու Կոնվերս Բանկում: Իսկ ԵՊՀ-ը Բանկի աշխատակիցների համար կազմակերպելու է կարճաժամկետ դասընթացներ, ինչպես նաև ապահովելու է նրանց մասնակցությունն ամբիոնի բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի առանձին դասընթացներին։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img