Կրիպտոակտիվների մասին ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությունը 2024թ․–ին կարող է քննարկվել ԱԺ–ում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Կրիպտոակտիվների կարգավորման և վերահսկման մոդելի մշակման վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությունը հաջորդ տարի կանցնի ոլորտի, կառավարության և խորհրդարանի հետ քննարկման փուլեր՝ այն հաստատելու նպատակով։ Այս մասին ասել է ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Կենտրոնական բանկը միջոցառումներ է ձեռնարկել վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման և վերահսկման արդյունավետ մոդելի մշակման և ներդրման ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գալստյանը, այս նախաձեռնությունը հիմնված է կարգավորման համաշխարհային փորձի վրա, որը ներկայումս ունեն եվրոպական երկրները։ Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը որպես հիմք կընդունի «նույն գործունեությունը, նույն ռիսկը, նույն կարգավորումը» սկզբունքը, ըստ որի ավանդական ֆինանսական գործունեությանը նման ծառայություններ առաջարկող վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողները պետք է կարգավորվեն նույն կերպ։

Կարգավորումը հնարավորություն կտա համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ ստեղծելով հստակ իրավական դաշտ վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանը Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կապիտալում կներդնի լրացուցիչ 8.2 մլն եվրո

Հայաստանը լրացուցիչ 8.2 մլն եվրոյով կմասնակցի Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կանոնադրական կապիտալի համալրմանը

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

Freedom Broker Armenia-ի տնօրենն ակնկալում է դադար ՀՀ ԿԲ-ի տոկոսադրույքի բարձրացման հարցում, սակայն մատնանշում է դրա հետագա աճի պայմանները (ԲԱՑԱՌԻԿ)

ՀՀ ԿԲ-ի հետագա որոշումները վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ կախված կլինեն գնաճի դինամիկայից և դրա կառուցվածքից, կարծում է Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմանը

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

IDBank-ը շարունակում է իր 35-ամյակին նվիրված նախաձեռնությունների շարքը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img