Կրիպտոակտիվների մասին ՀՀ ԿԲ–ի նախաձեռնությունը 2024թ․–ին կարող է քննարկվել ԱԺ–ում

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի/ԱՌԿԱ/ Կրիպտոակտիվների կարգավորման և վերահսկման մոդելի մշակման վերաբերյալ ՀՀ Կենտրոնական բանկի նախաձեռնությունը հաջորդ տարի կանցնի ոլորտի, կառավարության և խորհրդարանի հետ քննարկման փուլեր՝ այն հաստատելու նպատակով։ Այս մասին ասել է ՀՀ ԿԲ ղեկավար Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Կենտրոնական բանկը միջոցառումներ է ձեռնարկել վիրտուալ ակտիվների համապարփակ կարգավորման և վերահսկման արդյունավետ մոդելի մշակման և ներդրման ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Գալստյանը, այս նախաձեռնությունը հիմնված է կարգավորման համաշխարհային փորձի վրա, որը ներկայումս ունեն եվրոպական երկրները։ Արդյունավետ կարգավորման համար Կենտրոնական բանկը որպես հիմք կընդունի «նույն գործունեությունը, նույն ռիսկը, նույն կարգավորումը» սկզբունքը, ըստ որի ավանդական ֆինանսական գործունեությանը նման ծառայություններ առաջարկող վիրտուալ ակտիվների ծառայություններ մատուցողները պետք է կարգավորվեն նույն կերպ։

Կարգավորումը հնարավորություն կտա համարժեք արձագանքել վիրտուալ ակտիվների ոլորտում առկա և հնարավոր ռիսկերին՝ միաժամանակ ստեղծելով հստակ իրավական դաշտ վիրտուալ ակտիվների ոլորտում նորարարությունների և տեխնոլոգիաների զարգացման համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img