Հայաստանի բանկերի կապիտալիզացիան պատմական առավելագույնի վրա է․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայկական բանկերի կապիտալիզացիան գտնվում է պատմական առավելագույնի վրա, ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

«Ֆինանսական շուկայի արագ աճի ժամանակաշրջաններում մենք զգոն ենք եղել, որպեսզի դա չհանգեցնի ֆինանսական ցնցումների: Լրջորեն ավելացրել ենք բուֆերները՝ ինչպես՛ հակացիկլիկ, այնպես էլ՛ համակարգված»,- հինգշաբթի ասաց նա Cbonds-ի կողմից կազմակերպված Capital Markets Armenia II կոնֆերանսի ժամանակ։

Ըստ Խաչատրյանի՝ compliance–ի տեսակետից հայկական շուկա մուտք գործած խոշոր գործարքները լուրջ խնդիրների չեն հանգեցրել։

«Հայաստանում և բանկերը, և ներդրումային ընկերություններն աշխատել են՝ օրենսդրությանը և շուկայի չափորոշիչներին համապատասխան», – ընդգծեց նա։

Հայաստանի բանկերի միության տվյալներով՝ հանրապետության բանկային համակարգը 2023 թվականին ապահովել է 230 մլրդ դրամի շահույթ՝ 2022 թվականի համեմատ նվազելով 23,3 մլրդ դրամով կամ 9,2%-ով։ Համակարգում գործող 18 բանկերի ակտիվները կազմել են 9,1 տրլն. դրամ, պարտավորությունները՝ 7,7 տրլն. դրամ, կապիտալը՝ 1,5 տրլն. դրամ, վարկային ներդրումները՝ 5,2 տրլն. դրամ, ավանդները՝ 5,7 տրլն. դրամ

2023 թվականի հուլիսի 5-ին ՀՀ Կենտրոնական բանկը որոշել է կապիտալի հակացիկլային բուֆերը սահմանել 1,5% մակարդակում՝ պահպանելով այն այս մակարդակում ընթացիկ տարվա հունվարին, քանի որ, ինչպես նշվում է որոշման մեջ, սպառողական վարկերի աճի միջին տարեկան տեմպերի վերլուծությունը վերջին երեք տարում, ՀՆԱ–ի աճի համեմատաբար բարձր տեմպերի պայմաններում ՀՆԱ–ի նկատմամբ սպառողական վարկերի հարաբերակցության նվազումը վկայում են այն մասին, որ այս հատվածում հիմա զգալի ռիսկ չի դիտարկվում։

«ԱՌԿԱ» և «Նովոստի–Արմենիա» լրատվական գործակալությունները կոնֆերանսի ինֆորմացիոն հովանավորներից են։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Կոնվերս Բանկը հայտարարում է ՀՀ դրամով պարտատոմսերի տեղաբաշխման մասին

Կոնվերս Բանկը սկսել է 5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Converse Mobile հավելվածում և Բանկի մասնաճյուղերում

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ

Մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկան հինգ տարում կարող է կրկնապատկվել. CUBE Invest-ի ղեկավար

«ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում Cube Invest ներդրումային ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը խոսել է Հայաստանի կորպորատիվ պարտատոմսերի շուկայի հեռանկարների, այս գործիքի նկատմամբ բիզնեսի և ներդրողների հետաքրքրության, ռիսկերի և զսպող գործոնների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img