«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երեք տարի անընդմեջ  Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և  կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ,  համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Կոնֆերանսի հիմնական նպատակներից մեկը  կիբեռանվտանգության ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման զարգացումն ու բարելավումն է:

Այս տարի ևս «CYBERGEN» կոնֆերանսի հովանավորներից է Ակբա բանկը, որը մշտապես կարևորել է հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունն ու պահպանումը։

«Մեր առաջնային նպատակներից է ապահովել մեր հաճախորդների ֆինանսական անվտանգությունը, որի համար Ակբա բանկը մշտապես մեծ ռեսուրսներ է  հատկացնում։ Ֆինանսական համակարգում մեր բանկը   միակն  է, որը ստացել է ISO 27701 անձնական տվյալների կառավարման հավաստագիր։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդների տվյալները պահպանվում և մշակվում են միջազգային լավագույն փորձին համապատասխան»,- նշել է Ակբա բանկի ՏՏ բաժնի ղեկավար Վաղարշակ Իսկանդարյանը:

«Այստեղ հավաքվել են Հայաստանի և աշխարհի 15 երկրների մասնավոր ու պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի կարողանան թե՛ մեր ֆինանսական համակարգը, թե՛ պետական համակարգը դարձնել կայուն հարձակումների նկատմամբ: Պետք է նշեմ, որ տեխնոլոգիաները կատարյալ չեն և  հնարավոր է լինեն թերություններ. բացարձակ անթերի տեխնոլոգիաներ այսօր  և հետագայում ևս չեն կարող լինել, ուստի նման միջոցառումները մեծ նշանակություն ունեն առաջ գնալու և զարգանալու համար»,- նշել է Կենտրոնական բանկի ՏՏ և կիբեռանվտանգության տնօրեն Կոմիտաս Ստեփանյանը:

Կոնֆերանսի ավարտին հրավիրյալ հաքերների թիմերը մասնակցել են «Bug Bounty» մրցույթին, որի ընթացքում նրանք  փորձել են մուտք գործել և գտնել տարբեր համակարգերի խոցելիությունները։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

«Ձեզ միացնում ենք 5G-ին, հավաքեք հրամանը»․ IDBank-ը զգուշացնում է «կապի թարմացման» անվան տակ տեղի ունեցող զեղծարարության մասին

Հայաստանում հինգերորդ սերնդի բջջային կապի ցանցերի ակտիվ ընդարձակման ֆոնին արձանագրվել է զեղծարարների ակտիվության աճ՝ շահագործելով քաղաքացիների տեխնոլոգիական անտեղյակությունը

Սովորիր խաղալով․ֆինանսական գրագիտության խաղերի շարք՝ Idram-ի, IDBank-ի և «Նովոստի-Արմենիա»-ի հետ

Այսուհետ Newsarmenia.am կայքի նոր՝ «Խաղեր» բաժնի շրջանակում երեխաների համար հատուկ ամսական մեկ քուիզ կհրապարակվի

Հայաստանում հետվճարից արդեն օգտվում է ավելի քան 500 հազ․ քաղաքացի. նախարար

2026 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանում հետվճարի ծրագրից արդեն օգտվում է 531 հազար քաղաքացի, հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը

Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ Երևանի փողոցներում արդեն զգացվում է ամառվա...

Յունիբանկը UNIMobile հավելվածում գործարկել է կենսաչափական նույնականացում

Այսուհետ Յունիբանկի հաճախորդ կարելի է դառնալ UNIMobile հավելվածի միջոցով՝ անցնելով կենսաչափական նույնականացում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img