OVIO-ն ներկայացրեց Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ «CyberGEN 2024» համաժողովում

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ Դիլիջանում տեղի ունեցավ «CyberGEN 2024» համաժողովը, որի շրջանակում OVIO-ն հանդես եկավ որպես աջակից՝ կարևորելով երիտասարդ մասնագետների շրջանում կիբերանվտանգության նկատմամբ հետաքրքրության աճի, գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակման ու կիբերանվտանգության ոլորտում նոր կապերի ձևավորման խթանումը։

OVIO-ի խոսնակը համաժողովի ընթացքում կիսվեց մասնակիցների հետ կիբերանվտանգության հարցում ընկերության տարիների փորձով, ինչպես նաև ներկայացրեց պրակտիկ լուծումներ ընկերության կողմից վերջերս կոմերցիոն շահագործման հանձնած՝ Հայաստանում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնում գործարկվող լուծումներով։

OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և TierIII միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով և արդեն իսկ ունի կիբերանվտագության ապահովման գործուն լուծումներ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ կիբերանվտանգությունն ակնհայտորեն պետական, մասնավոր, մասնավորապես՝ ֆինանսական համակարգին սպառնացող հիմնական և կարևորագույն ռիսկերից մեկն է, ընկերությունը ներկայացրեց ամպային ծառայությունների դերի կարևորությունը բիզնեսի, պետական և ֆինանսական կառույցների համար՝ միաժամանակ ներկայացնելով ընկերության կողմից առաջարկվող հուսալի ամպային ծառայությունները, դրանց առանձնահատկությունները, նոր լուծումներ, համակարգեր, գործիքակազմ և պրոդուկտներ։

CyberGEN 2024 համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում, որին ներկա էին շուրջ 350 մասնակիցներ պետական և մասնավոր հատվածից:

Համաժողովին ելույթ ունեցան այնպիսի հայտնի կազմակերպությունների խոսնակներ, ինչպիսիք են Trellix, AWS, SimSpace, OpenText Cybersecurity, Google Cloud, CQURE, Կասպերսկի, F5 և այլն:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը

Հայաստանում հոկտեմբերին  գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա հոկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%,  նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img