Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի․/ԱՌԿԱ/․ OVIO-ն վերաբացել է վերաբրենդավորման շրջանակում վերափոխված Կապանի, Քաջարանի և Գյումրիի վաճառքի և սպասարկման սրահները։

Նոր վաճառքի սրահները կահավորված են ավելի ժամանակակից և նորարակական չափանիշներին համապատասխան՝ ապահովելու սպասարկման առավելագույն հարմարավետություն և լավագույն փորձ գործող և նոր բաժանորդների համար։

Նորացված սրահներում բաժանորդները կարող են միանալ ինտերնետի, Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն ծառայության փաթեթներին և ընկերության մի շարք այլ թվային ծառայությունների, ինչպիսիք են ամպային տեսահսկման ծառայությունը, ամպային խաղային ծառայությունը և այլն։

Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում։

Հիշեցնենք, որ Ռոստելեկոմը վերափոխվել է OVIO-ի՝ դուրս գալով դասական օպերատորի գործառույթի շրջանակից և դառնալով IT լուծումների մատակարար։ Ընկերությունը վերջերս գործարկել է Հայաստանի հզորագույն Տվյալների մշակման կենտրոնը, որը Հայաստանի տեխնոլոգիական առաջընթացի համար չափազանց կարևոր քայլ է։

Նորացման գործընթացում գտնվող սրահների աշխատանքի ժամանակացույցի, ինչպես նաև ընթացիկ գործարքներն իրականացնելու համար առաջարկվող սրահների մասին մշտապես թարմացված տեղեկատվություն կարելի է գտնել ovio.am  կայքում` հետևյալ հղմամբ:

OVIO ընկերությունը նաև տեղեկացնում է, որ նոր և գործող բաժանորդները բոլոր գործարքները կարող են կատարել օնլայն տարբերակով՝ ընկերության կայքում, այդ թվում և անձնական գրասենյակում կամ հեռախոսային սպասարկման ծառայության միջոցով։ Ծառայություններին առցանց հնարավոր է միանալ այստեղ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

2027թ.-ից ավելի քան 400 հազ. քաղաքացի կընդգրկվի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում

Նախարարի խոսքով՝ հիմնական փոփոխություններն ուղղված են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիների ընդգրկվածության ընդլայնմանը, ինչպես նաև մասնակիցների նոր կատեգորիաների ներառմանը

«Ակբա Լիզինգի» աջակցությամբ բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ (ՎԻԴԵՈ)

 Ակբա Լիզինգն ու UCargo ընկերությունը համագործակցության հուշագիր են ստորագրել՝ Հայաստանում էլեկտրական կոմերցիոն տրանսպորտի հասանելիությունն ընդլայնելու նպատակով։

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img