Bybit ՝ 2024թ․–ին բիթքոյնով առևտրային ծավալի առաջատարը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Bybit–ը, որն առևտրի ծավալով աշխարհի երեք խոշորագույն  կրիպտոբորսաներից մեկն է, գրանցել է բիթքոյնով առևտրի ծավալի հսկայական աճ։ 2022թ․–ին սպոտային առևտրի սեփական պլատֆորմի գործարկումից հետո Bybit–ը  դարձել է աննախադեպ աճի ականատեսը։ Ընկերության շուկայական մասնաբաժինը կտրուկ աճել է՝ 2023թ․–ին գրանցված 2%–ից մինչև տպավորիչ 9,3% –ի 2024թ․–ին, ինչը զգալի ցատկ է՝ նախորդ տարի գրանցված 7,3%–ի համեմատ։ Kaiko Research–ի եռամսյակային վերջին հաշվետվության համաձայն, գրեթե 400%–անոց այս աճի շնորհիվ Bybit–ը ամուր զբաղեցնում է առաջատարի դիրքը կրիպտոարժույթի առևտրի ոլորտում։ 

Նույն ժամանակահատվածում Bybit-ը նաև ավելացրել է իր մասնաբաժինը ալտքոյններով (բոլոր կրիպտոարժույթները, բացի բիթքոյնից)՝ 2,9%–ից մինչև 8%` գրանցելով 275%–անոց աճ։ Այս ամենին, անխոս, նպաստել է Bybit–ի միասնական առևտրային հաշվի ստեղծումը։

Bybit-ի պրոդուկտները, որոնք նախատեսված են ինչպես նոր, այնպես էլ փորձառու ներդրողների համար, վերջին տարվա ընթացքում ինստիտուցիոնալ հաճախորդների 180%–անոց աճի հետ մեկտեղ, ընկերությանը հնարավորություն է ընձեռել օգուտ քաղել շուկայական հնարավորություններից, որոնք առաջանում են մրցակցային միջավայրում փոփոխությունների արդյունքում: Բորսան շարունակաբար հատուկ ուշադրություն է դարձնում հաճախորդների բարձրակարգ սպասարկմանը, անվտանգության ուժեղացված միջոցներին և տեխնոլոգիական առաջընթացին:

«Մենք շատ հպարտ ենք, որ Bybit–ի ռազմավարությունն ու նվիրվածությունը նորարարություններին, որոնք ուղղված են օգտատիրոջը, արտացոլվում են շուկայում մեր աճող մասնաբաժնում», – նշում է Bybit–ի համահիմնադիր և CEO Բեն Չժոուն։

«Այս նշաձողը մեր առաջատար առևտրային պրոդուկտների և մեր օգտատերերի լոյալության վկայությունն է։ Ոլորտի զարգացմանը զուգընթաց՝ Bybit–ը մնում է առաջնագծում և պատրաստ է սահմանել նոր չափորոշիչներ կրիպոառևտրի աշխարհում», – ընդգծում է Չժոուն։

Աճին զուգահեռ Bybit–ը ձգտում է իր ծառայությունների հետագա զարգացմանը՝ կրիպտոարժութային հանրության դինամիկ պահանջները բավարարելու համար։ Կայուն հետագծի և կատարելագործմանն ուղղված անսասան ձգտման շնորհիվ Bybit–ը կարող է ամրապնդել իր առաջատար դիրքերը շուկայում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկեր (ՎԻԴԵՈ)

Ակբա բանկը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) Կանաչ գոտում Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերն է։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

2026 թ․–ի նոյեմբերի 2-ին IDBank-ը հրապարակային առաջարկի միջոցով առաջին անգամ կտեղաբաշխի անվանական արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img