Առողջապահական սարքավորումների լիզինգ՝ 1% տոկոսադրույքով (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի և «Էսզեթ Ֆարմա» ընկերության համագործակցության շնորհիվ Հայաստանում գործող բժշկական և ատամնաբուժական ընկերություններն այսուհետ կկարողանան Եվրոպայից, Ճապոնիայից, Միացյալ նահանգներից և Կանադայից  բերված վերջին սերնդի բժշկական և ատամնաբուժական սարքավորումները ձեռք բերել Ակբա Լիզինգի միջոցով՝ տարեկան ընդամենը 1% տոկոսադրույքով, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Ակբա Լիզինգն ու «Էսզեթ Ֆարման» համագործակցում են երկար տարիներ։ Այսօր համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Էսզեթ Ֆարմայի» հետ, որը կամրապնդի մեր համագործակցությունը և մեր հաճախորդներին ավելի լավ և հետաքրքիր պայմաններով լիզինգի տարբերակներ կառաջարկի։

Մասնավորապես եվրոպական արտադրության էներգախնայող սարքավորումները հնարավորություն կլինի ֆինանսավորել տարեկան  1% տոկոսադրույքով և 10% կանխավճարով»,– նշել է Ակբա Լիզինգի գլխավոր տնօրեն Աղասի Գասպարյանը:

«Այսօր ստորագրեցինք հուշագիր մեր բազմամյա գործընկեր Ակբա Լիզինգի հետ այն հույսով, որ կկարողանանք ատամնաբույժներին, ատամնատեխնիկներին և բժիշկներին առաջարկել ամենաժամանակակից և որակյալ սարքավորումները՝ հնարավորություն տալով նրանց այդ սարքավորումներով աշխատել և ընդունել հաճախորդներին»,– նշել է «Էսզեթ Ֆարմա» ընկերության հիմնադիր տնօրեն Երեմ Սարգսյանը։

Շուկայում 23 տարի գործող «Էսզեթ Ֆարմա» ընկերությունը զբաղվում է բժշկական, ատամնաբուժական սարքավորումների և նյութերի ներկրմամբ և վաճառքով։ Այն ավելի քան 100 արտասահմանյան առաջատար ընկերությունների ներկայացուցիչ է Հայաստանում:

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (հոկտեմբերի 26–ից նոյեմբերի 1)

Շաբաթվա ֆինանսական օրակարգը միավորեց բանկային կապիտալին ներկայացվող պահանջների վերանայումը, թեմատիկ պարտատոմսերի հիմքերի նախապատրաստումը և ֆինանսական ծառայությունների թվային ենթակառուցվածքի զարգացումը

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img