Ներկայացվել է Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա Լիզինգի աջակցությամբ Newmag-ը և «Ազնավուր» հիմնադրամը hայ ընթերցողին են ներկայացրել մեծանուն հայ Շառլ Ազնավուրի «Կյանքը Շառլի աչքերով» գրքի հայերեն տարբերակը, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Հարյուրավոր հարցազրույցներից և անտիպ ստեղծագործություններից հատվածներ են ներառված գրքում, որոնք ուղեկցվում են մաեստրոյի հազվագյուտ լուսանկարներով։

«Կարծում եմ` հատկապես դժվար պահերին բոլորս էլ զգում ենք Ազնավուրի և նրա ձայնի բացակայությունը, քանի որ այդ պահերին նա միշտ եղել է մեր և Հայաստանի կողքին։ Հույս ունեմ, որ հատկապես երիտասարդությունը, երբ ընթերցի գիրքը, կծանոթանա Ազնավուրի թողած արժեքներին և կսերտի իր համար այդ նույնը։ Ես վստահ եմ, որ Ազնավուրը հետաքրքրությամբ կկարդար այս գիրքը »,- նշել է Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը։

«Ցանկացած նախագիծ հնարավոր է դառնում գործընկերների օգնությամբ։  Այս գրքի բացառիկ գործընկերն Ակբա Լիզինգն է։ Ակբան առհասարակ տարիներ շարունակ կանգնած է եղել Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կողքին, նույնիսկ այն ժամանակ, երբ թարգմանվում էին Ազնավուրի արձակ ստեղծագործությունները և այս գիրքը բացառություն չէ»,- նշել է «Ազնավուր» հիմնադրամի մարքեթինգի և հաղորդակցման բաժնի տնօրեն Տաթևիկ Ղազարյանը։

NewMag-ի կողմից մեծանուն հայ Շառլ Ազնավուրի գրքերի բոլոր հրատարակություններն իրականացվել են Ակբա ֆինանսական խմբի՝ Ակբա բանկ, Ակբա Լիզինգ և ԱմունդիԱկբա ընկերություններից որևէ մեկի աջակցությամբ։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img