AI Conf 2024-ին Ակբան ներկայացրել է արհեստական բանականության ոլորտում իր ձեռքբերումները (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Ակբա բանկի գործընկերությամբ անցկացվել է արհեստական բանականությանը վերաբերող հայկական ամենամեծ համաժողովը՝ AI Conf-ը, որի շրջանակում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են արհեստական բանականության ներդնումը  ֆինանսաբանկային ոլորտում, բիզնեսում և կրթության մեջ, հաղորդում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

Krisp ընկերության կողմից կազմակերպած  համաժողովի խոսնակներից էր Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը, ով ներկայացրեց  մեքենայական ուսուցմամբ և արհեստական ինտելեկտի կիրառմամբ տարբեր խնդիրների լուծումը բանկում։ 

«Փաստաթղթաշրջանառության ավտոմատացման նախագծի ներդրմամբ, այժմ տասնյակ հազարավոր փաստաթղթեր մշակվում են ավտոմատ կերպով։ Մենք շատ գործընթացներ ենք ավտոմատացրել, որոնց օգնությամբ այժմ ավելի կարճ ժամանակահատվածում ենք իրականացնում շատ պրոցեսներ, օրինակ՝ մարդու վարկունակության գնահատումը»,- նշել է Ակբա բանկի արհեստական բանականության և մեքենայական ուսուցման մասնագետ Մհեր Մովսիսյանը։

«Մենք չենք կարող չլինել նման միջոցառման կողքին, որն ըստ էության միավորում է Հայաստանի AI համայնքը, մարդկանց, ովքեր այս կամ այն ձևաչափով առնչվում են արհեստական բանականության գործիքների կիրառմանն ու զարգացմանը: Մենք կարևորում ենք այդ համայնքի համախմբումն ինչպես մտքերի փոխանակման, այնպես էլ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։ Դա կարող է ոգեշնչել շատ երիտասարդների զբաղվել տվյալագիտությամբ, քանի որ շատ սակավաթիվ AI մասնագետներ ունենք ու թերևս դա ոլորտի ամենամեծ մարտահրավերներից է»,- նշել է Ակբա բանկի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:

Շուտով Ակբա բանկի հաճախորդներին հասանելի կլինի նաև արհեստական բանականությամբ ինտեգրված ձայնային օգնականը՝ հաճախորդներին ավելի արագ արձագանքելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5G միացնելու պատրվակով գողանում են տվյալներ և գումարներ. ՀՀ ԿԲ-ն նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին

ՀՀ կենտրոնական բանկը նախազգուշացրել է հեռախոսային զեղծարարությունների աճի մասին և զգոն լինելու կոչ արել

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

ՎԶԵԲ-ը պատրաստակամ է շարունակելու աջակցությունը ՀՀ կառավարությանը տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերի և բարեփոխումների իրականացման գործում

Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո-Բասսոյի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img