ՀՀ բանկերը 9 ամսում ապահովել են 268մլրդ դրամի շահույթ․ ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ բանկերը 2024թ. 9 ամիսների ընթացքում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ։ Մասնավորապես՝ համակարգի ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 260 մլրդ դրամով (17․6%-ով)` կազմելով 1 739 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ շուրջ 959 մլրդ դրամով (10.4%-ով)՝ կազմելով 10 144 մլրդ դրամ, հայտնում է ՀՀ բանկերի միության մամուլի ծառայությունը։

 «ԱՌԿԱ» գործակալության վարկանիշային տվյալներով, ՀՀ բանկային համակարգի զուտ շահույթը 2024թ․–ի առաջին կիսամյակի արդյունքում կազմել է 172,1մլրդ դրամ՝ 2023թ․–ի նույն ժամանակահատվածում գրանցված 142մլր դրամի համեմատ (21,2 տոկոսի աճ)։

Հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումներն ավելացել են  շուրջ 727 մլրդ դրամով (14․5%-ով)՝ կազմելով 5 758 մլրդ դրամ։ Պարտավորությունները հաճախորդների նկատմամբ ավելացել են  շուրջ 398 մլրդ դրամով  (7․2%-ով)` կազմելով 5 914 մլրդ դրամ։

2024թ․-ի 9 ամիսների ընթացքում բանկային համակարգն ապահովել է  շուրջ 268 մլրդ դրամի շահույթ։ ($1 – 387.28 դրամ)

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img