Շրջանառության մեջ է դրվում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. 2024 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Էդգար Շահինի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը: Այս մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

Էդգար Շահինը (1874–1947 թթ.)՝ ֆրանսահայ անվանի գեղանկարիչ, փորագրանկարիչ, գծանկարիչ և նկարազարդող է։ Ծնվել է Վիեննայում: Սովորել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանում, այնուհետև Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում։ 1893 թ. մեկնել է Փարիզ, հաճախել է Ժյուլիանի գեղարվեստի ակադեմիան։1896 թ-ից գեղանկարչական աշխատանքներով («Մուրացկանը», «Փողոցի մի անկյուն», «Շնչահեղձը») մասնակցել է ցուցահանդեսների:

1899 թ-ից ստեղծել է օֆորտներ, որոնք ճանաչում են բերել նրան։ «Անատոլ Ֆրանս», «Լուիզ Ֆրանս», «Լաթահավաք կինը», «Զբոսանք», «Պետրոս Շահին», «Հայկական երեկոյի ծրագիր», «Գեմմա», «Բեռնակառք», «Գործազուրկը», «Թխահերն ու շիկահերը» և բազմաթիվ այլ օֆորտներ առանձնանում են իրական կյանքի թշվառության ու պերճանքի պատկերմամբ: Շահինի ավելի ուշ ժամանակաշրջանի հայտնի գործերից են «Կուլոնի աբբայարանը», «Սուրբ Մարկոսի հրապարակը», «Գեղեցիկ հայկական քիթ», «Հմայիչ կինը», «Հրաշալի երեխան», «Ֆրանչեսկոնի», «Պալլացո Կլարի»:

Դիմերես՝ Էդգար Շահինի «Գեմմա» օֆորտը (1910 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):

Դարձերես՝ Էդգար Շահինի դիմապատկերը և «Թխահերն ու շիկահերը» օֆորտը (1907 թ., Հայաստանի ազգային պատկերասրահ):

Էսքիզների հեղինակ՝ Լուսինե Լալայան:

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Անվանական արժեքը՝ 100 դրամ

Թողարկման քանակը՝ 300 հատ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img