ԱՄՀ–ն դեկտեմբերին Հայաստանի համար կարող է բացել 24․5մլն դոլարի հասանելիություն SBA համաձայնագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) թիմը, Իվա Պետրովայի ղեկավարությամբ, 2024 թ․ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 1-ն այցելեց Երևան և հաջորդիվ լրացուցիչ հեռավար քննարկումներ անցկացրեց 2 «Պահուստային ծրագրի» (SBA) շրջանակում չորրորդ ամփոփիչ ստուգման համար։


«ԱՄՀ թիմը և ՀՀ իշխանություններն աշխատակազմի մակարդակով համաձայնություն են ձեռք բերել քաղաքականությունների շուրջ՝ եռամյա «Պահուստային ծրագրի» շրջանակում չորրորդ ամփոփիչ ստուգումն ավարտելու համար․ ծրագիրն աջակցում է Հայաստանի տնտեսական բարեփոխումների ծրագրին։ Համաձայնությունը ենթակա է ԱՄՀ-ի գործադիր խորհրդի հաստատմանը, որի կողմից այս ամփոփիչ ստուգման քննարկումը նախատեսվում է դեկտեմբերի կեսին։ Այս հաստատումը հնարավորություն կտա օգտվելու շուրջ 24․5 միլիոն ԱՄՆ դոլարից (18.4 միլիոն փոխառության հատուկ իրավունքից (ՓՀԻ))՝ «Պահուստային ծրագրի» մեկնարկից սկսած ընդհանուր հասանելիությունը հասցնելով շուրջ 122․7 միլիոն ԱՄՆ դոլարի (92 միլիոն ՓՀԻ)»,– նշվում է քննարկման ավարտին Պետրովայի  կողմից արված հայտարարության մեջ։

Անցյալ տարվա սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 6-ը Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի Հայաստան կատարած այցից հետո երկրի իշխանությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել 128,8 մլն SDR (մոտ 165,6 մլն դոլար) չափով պահուստային համաձայնագրի շուրջ՝ մակրոտնտեսական, ֆիսկալ և ֆինանսական կայունությանն ուղղված կառավարության տնտեսական ծրագրին աջակցելու և ներառական աճի ապահովմանն ուղղված բարեփոխումները խթանելու համար։

Պահուստային վարկավորման համաձայնագրերը (Stand-by Arrangements) նախատեսում են, որ երկիրը երաշխիք է ստանում, որ կկարողանա ցանկացած պահի` համաձայնագրի ժամկետի գործողության ընթացքում, համաձայնագրի պայմանների պահպանման դեպքում, ավտոմատ կերպով ստանալ արտարժույթ մինչև այն գումարի սահմանաչափը, որի մասին ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ նման համաձայնագրերով տրամադրվող միջոցների ծավալը, որպես կանոն, գերազանցում է դրանց փաստացի օգտագործման քանակը։ Համաձայնագրի ավարտից հետո երկրի կողմից չօգտագործված վարկային գումարը վերադարձվում է հիմնադրամ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպես են Idram-ն ու IDBank-ը խթանում հավասար հնարավորությունները կանանց և տղամարդկանց համար

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img