ՀՀ կատարված դրամական փոխանցումների նվազման վրա օգոստոսին ազդել է Ռուսաստանից կատարված փոխանցումների 31%–անոց անկումը․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ Ռուսաստանից զուտ դրամական փոխանցումներն օգոստոսին կտրուկ նվազել են 31 տոկոսով (տ/տ)` նպաստելով ընդհանուր անկմանը, նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – October 2024» ամփոփագրում։

«Ոչ առևտրային զուտ դրամական փոխանցումներն օգոստոսին կրճատվեցին 18.6 տոկոսով (տ/տ): Սա պայմանավորված էր ներհոսքերի ավելի մեծ անկմամբ (15.5 տոկոս, տ/տ)` արտահոսքերի համեմատ (9.8 տոկոս, տ/տ)», – նշվում է ամփոփագրում։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ ց ՀՀ բանկային համակարգի միջոցով արտերկրից  ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը 2024 թվականի օգոստոսին կազմել է 32 մլն դոլար՝ 2023 թվականի օգոստոսի 202,4 մլն դոլարի դիմաց։ Ընդ որում, Ռուսաստանի ցուցանիշը կազմել է 28,6 մլն դոլար (նախորդ տարվա օգոստոսին՝ 278,8 մլն դոլար)։

Միևնույն ժամանակ, զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալն այս տարվա հաշվետու ամսում կազմել է 56,5 մլն դոլար՝ 2023 թվականի օգոստոսի 69,4 մլն դոլարի դիմաց։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Թրամփի ստորագրությունը կհայտնվի ԱՄՆ թղթադրամների վրա

Միացյալ Նահանգների ապագա թղթադրամների վրա կհայտնվի նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրությունը

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img