Հայաստանի առևտրային բանկերի վարկերն ու ավանդներն օգոստոսին ավելացել են հիմնականում ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերի հաշվին․ ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ Օգոստոսին առևտրային բանկերի ավանդներն ու վարկերն ավելացել են, համապատասխանաբար, 0.3 տոկոսով (ա/ա ՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և 3 տոկոսով (ա/ա), ինչին հիմնականում նպաստել են ՀՀ դրամով արտահայտված ֆոնդերը։ Այս մասին նշվում է ՀԲ–ի «Armenia Monthly Economic Update – October 2024» ամփոփագրում։

«2023 թվականի համեմատ փոխարժեքով ճշգրտված ավանդներն օգոստոսին ավելացել են 9.9 տոկոսով (տ/տ), իսկ վարկերն ավելացել են 19.9 տոկոսով (տ/տ)։ Դա վարկ-ավանդ գործակիցը 2023 թ. օգոստոսի վերջի 0.89 տոկոս ցուցանիշից բարձրացրեց մինչև 0.93 տոկոս` 2024 թ. օգոստոսի վերջի դրությամբ, ինչը դեռևս 1 տոկոսից ցածր է»,– նշվում է ամփոփագրում։

Ֆինանսական ցուցանիշները պահպանել են կայունությունը. Կապիտալի համարժեքության գործակը (ԿՀԳ) եղել է կայուն 20.3 տոկոս` ինչպես հուլիսին էր: Չաշխատող վարկերի գործակիցը պահպանվել է ցածր` 1.3 տոկոս մակարդակում, իսկ ակտիվների եկամտաբերությունը հասել է 4.6 տոկոսի, և երկուսն էլ 0.1 տոկոսային կետով ավելի բարձր են, քան հուլիսին։

ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ Հայաստանի առեւտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալն այս տարվա օգոստոսին կազմել է 5,91 տրլն դրամ՝ նույն տարվա հուլիսին գրանցված 5,89 տրլն դրամի և 2023 թվականի օգոստոսին 5,35 տրլն դրամի դիմաց։ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի ծավալն օգոստոսին կազմել է 5,75 տրլն դրամ՝ նույն տարվա հուլիսին գրանցված 5,58 տրիլիոն դրամի և 2023թ․–ի օգոստոսին գրանցված 4,76 տրլն դրամի դիմաց ($1 – 387.21 դրամ)։ 

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

Ապահով միջավայր՝ հավասար հնարավորություններով

Կանանց միամսյակը ևս մեկ առիթ է խոսելու մեր հասարակությունում և բիզնեսում կանանց դերի, նրանց նկատմամբ վերաբերմունքի, առաջնորդության և հասարակության յուրաքանչյուր անդամի հավասար հնարավորությունների մասին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img