AMX-ը գործարկել է պետական պարտատոմսերով առևտրի նորացված համակարգը

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է gp.minfin համակարգի թարմացված տարբերակը, որը հնարավորություն է տալիս Հայաստանի քաղաքացիներին և օտարերկրյա ներդրողներին առավել պարզ և անվտանգ գնել և վաճառել ՀՀ պետական պարտատոմսեր:

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆոնդային բորսան հանդես է գալիս որպես ՀՀ ֆինանսների նախարարության՝ պետական գանձապետական պարտատոմսերի անմիջական (մանրածախ) վաճառքի համար նախատեսված gp.minfin.am առցանց հարթակի օպերատոր, և այս արդիականացումը AMX-ի շարունակական ռազմավարության մի մասն է՝ ներդրումներն ավելի պարզ, հարմար և հասանելի դարձնելու:

Համակարգում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ և բարելավումներ։ Այն ամբողջությամբ վերափոխվել է ժամանակակից, օգտագործողի համար հարմար դիզայնով, ավելացել են նոր ֆունկցիոնալ հնարավորություններ, ինչպես նաև համապատասխանացվել են միջազգային Տեղեկատվական անվտանգության պահպանման (ՏԱՊ) պահանջներին։ Նախկինում ներդրողները կարող էին գրանցվել միայն նույնականացման քարտի կամ օպերատորի միջոցով, սակայն այսուհետ, ներդրողները հնարավորություն ունեն գրանցվելու համակարգում «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով, որը հնարավորություն է տալիս քաղաքացիներին գրանցվել համակարգում նույնականացման քարտով, բջջային նույնականացման քարտով, ինչպես նաև էլ․ փոստի կամ օպերատորի միջոցով։

Նոր թարմացված համակարգի միջոցով ներդրողներն արդեն հեշտությամբ կարող են հետևել հայտերի կարգավիճակներին, ներբեռնել հաշվետվությունները և փոփոխել իրենց անձնական տվյալները։ Բացի դրանից, համակարգն այժմ արտացոլում է իրական ժամանակում ԿԲ փոխարժեքները, Հայաստանի ֆոնդային բորսայի կայքից պետական պարտատոմսերի վերաբերյալ տվյալներ, որոնք հասանելի են բորսայի երկրորդային շուկայում, ինչպես նաև հասանելի է պարտատոմսի եկամտաբերության հաշվիչ՝ ներդրումային ճիշտ որոշումներ կայացնելու համար:

Օտարերկրյա ներդրողներին տարադրամի տարբերության հաշվարկն ավելի հասանելի դարձնելու նպատակով նոր համակարգում ներդրվել է նաև փոխարժեքի հաշվիչ։ Նոր թարմացումը հասանելի է երկլեզու տարբերակով (հայերեն և անգլերեն), ինչը հնարավորություն է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար հեշտությամբ գրանցվել կայքում՝ թույլ տալով նրանց համագործակցող բանկերի միջոցով դրամային հաշիվ բացել և իրականացնել գործարքներ։ 

gp.minfin համակարգի բարելավման և արդիականացման գործընթացում հատուկ ուշադրություն է դարձվել տեղեկատվական անվտանգությանը և օգտատերերի տվյալների պահպանությանը։ Բազմաշերտ կոդավորման և անվտանգության գործընթացների շնորհիվ ներդրողների անձնական տվյալներն ու գործարքները լիարժեք պաշտպանված են։ 

AMX-ը հրավիրում է բոլորին բացահայտելու ներդրումների նոր հնարավորությունները: gp.minfin նորացված համակարգը դարձնում է ներդրումը պետական պարտատոմսերում ավելի պարզ և հասանելի ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրյա ներդրողների համար։ Միացեք համակարգին և օգտվեք նոր համակարգի առավելություններից հենց այսօր՝ ապահով ապագա կառուցելու համար: Այցելեք gp.minfin.am, գրանցվեք և ստացեք ուղիղ հասանելիություն պետական պարտատոմսերին: Կառավարեք ձեր ֆինանսական ապագան՝ վստահությամբ և նոր թվային հնարավորություններով:

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԱԺ հանձնաժողովը հավանություն է տվել ԿԲ նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական...

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img