0% տարեկան փաստացի տոկոսադրույք՝ JAC մեքենաներ գնելու համար

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի./ԱՌԿԱ/.  Ակբա Լիզինգը և JAC Motors Armenia-ն ներկայացնում են աննախադեպ առաջարկ, որի շրջանակում JAC-ի «փիքափներն» ու կոմերցիոն դասի լայն մոդելային շարքի մեքենաները հնարավոր է ձեռք բերել 3 տարի մարման ժամկետով, տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով՝ անվճար ստանալով նաև ԿԱՍԿՈ ապահովագրություն: Այս բացառիկ առաջարկը գործելու է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ, հայտնում է Ակբա բանկի մամուլի ծառայությունը։

«Ակբա Լիզինգը JAC Motors Armenia-ի հետ հայտարարում է  բացառիկ   համագործակցության մասին, որն ուղղված է Հայաստանում բիզնեսի զարգացմանը։ Առաջարկում ենք ձեռք բերել JAC բեռնաուղևորատար և տարբեր չափերի բեռնատարներ մինչև 3 տարի մարման ժամկետով՝ տարեկան 0% փաստացի տոկոսադրույքով՝ ստանալով ԿԱՍԿՈ ապահովոգրությունն անվճար»,- նշել է  Ակբա Լիզինգի վաճառքների կառավարման վարչության պետ Հայկ Անդրեասյանը։

«Ամիսների  աշխատանքի արդյունքում թե՛ Ակբա Լիզինգի, թե՛ Չինաստանի   մեր գործընկերների հետ հասանք նրան, որ կարողանանք ներկայացնել այս բացառիկ առաջարկը. JAC Motors Armenia-ի բեռնատարների և մեքենաների ձեռքբերում՝ տարեկան փաստացի 0% տոկոսադրույքով»,- նշել է  JAC Motors Armenia-ի հիմնադիր տնօրեն Արտակ Զոփունյանը։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերն Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը միացել է Ածխածնի արտանետումների հաշվառման ֆինանսական համագործակցությանը

PCAF-ը ֆինանսական հաստատությունների համաշխարհային համագործակցություն է, որի նպատակն է ներդնել միանման մոտեցումներ վարկերի և ներդրումների արդյունքում առաջացող ջերմոցային գազերի արտանետումները բացահայտելու համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Արտաքին շոկերը դեռևս թույլ են անդրադառնում Հայաստանի վրա, բայց ներդրողների զգուշավորությունը կաճի․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում «Սիրիուս Կապիտալ» ընկերության բաժնետոմսերի վերլուծության բաժնի ղեկավար Աննա Ղազարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ կառուցվածքային տեղաշարժեր են այսօր որոշում գլոբալ շուկաների վարքագիծը, ինչպես են այդ գործընթացներն անդրադառնում Հայաստանի վրա և ինչ սպասել կապիտալի շուկայից II եռամսյակում

Հայաստանում կներդրվի հետադարձ հիփոթեքի ինստիտուտ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

Հայաստանում կներդրվի կենսաթոշակառուների համար հետադարձ հիփոթեքի ինստիտուտը, հայտարարել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img