Հայկական առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը սեպտեմբերին ավելացել են 0,9%–ով և 2,2%–ով դրամական միջոցների հաշվին ՀԲ

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի/ԱՌԿԱ/ Հայաստանի առևտրային բանկերի ավանդներն ու վարկերը սեպտեմբերին ամսական կտրվածքով աճել են համապատասխանաբար 0,9%-ով և 2,2%-ով՝ հիմնականում դրամով արտահայտված միջոցների հաշվին։ Այս մասին ասված է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – November 2024» ամփոփագրում։

 «2023 թվականի համեմատ` փոխարժեքով շտկված ավանդներն աճել են 11.1%-ով (տարեկան), իսկ վարկերը՝ 21.3%-ով (տարեկան): Արդյունքում՝ վարկեր-ավանդ հարաբերակցությունը 2023 թվականի սեպտեմբերի 0,9%-ից 2024 թվականի սեպտեմբերին հասել է 1%-ի»,- նշվում է ուսումնասիրության մեջ։

ՀԲ վերլուծաբանները նշում են, որ ֆինանսական ցուցանիշները մնացել են կայուն՝ կապիտալի համարժեքության գործակիցը (CAR) սեպտեմբերին փոքր-ինչ ավելացել է 0,1 տոկոսային կետով՝ մինչև 20,4%, չաշխատող վարկերի գործակիցը (NPL) մնացել է ցածր՝ 1,2%, իսկ ակտիվների եկամտաբերությունը (ROA) մնացել է կայուն՝ 4,5%:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի առևտրային բանկերի կողմից տրված վարկերի ծավալը 2024 թվականի սեպտեմբերի վերջի դրությամբ գերազանցել է 6 տրլն դրամը՝ օգոստոսին վերջին գրանցված 5,9 տրլն դրամի համեմատ, իսկ ավանդների ծավալը կազմել է 5,96 տրլն դրամ՝ օգոստոսին գրանցված 5 91 տրլն դրամի համեմատ ($1 – 389,45 դրամ)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img